Թեստ – հաշվապահական հաշվեկշիռ և հաշիվներ (թեստ #24) Accountant.am 27/08/2024 0 1578 Created on Օգոստոս 27, 2024 By Accountant.am Թեստ - հաշվապահական հաշվեկշիռ և հաշիվներ (թեստ #24) 1 / 10 Քանի՞ բաժնից է կազմված հաշվապահական հաշվեկշիռը Երկու բաժին ակտիվում և երկու բաժին պասիվում Երկու բաժին ակտիվում և երեք բաժին պասիվում Երեք բաժին ակտիվում և երեք բաժին պասիվում Մեկ բաժին ակտիվում և երկու բաժին պասիվում 2 / 10 Նշվածներից ո՞րն է սեփական կապիտալի տարր Կուտակված շահույթը Հաշվարկային հաշիվը Կանխիկ դրամը դրամարկղում Բոլոր թվարկվածները 3 / 10 Ո՞րն է հաշվեկշռի կազմման հիմնական պայմանը Ակտիվներ = սեփական կապիտալ + պարտավորություններ Ակտիվներ = սեփական կապիտալ - պարտավորություններ Սեփական կապիտալ = ակտիվներ + պարտավորություններ Պարտավորություններ = ակտիվներ + սեփական կապիտալ 4 / 10 Կրկնակի գրանցման եղանակը Տնտեսական գործառնությունների ամբողջական և ժամանակին գրանցումն է Տնտեսական իրադարձությունների հարմարավետ գրանցումն է Յուրաքանչյուր տնտեսական գործառնության արտացոլումն է մեկ հաշվի դեբետում և մեկ այլ հաշվի կրեդիտում՝ միևնույն գումարով Գործառնության կրկնակի գրանցումն է մատյանում 5 / 10 Շրջանառության տեղեկագիրն ընդհանրացնում է Հաշվապահական փաստաթղթերը Սինթետիկ և անալիտիկ հաշիվների ցուցանիշները Հաշվապահական թղթակցությունները Հաշվապահական հաշվետվության ձևերը 6 / 10 Հաշիվներն ըստ հաշվառման մանրամասնեցման աստիճանի լինում են Ակտիվային և պասիվային Հիմանական և կարգավորող Սինթետիկ և անալիտիկ Արտահաշվեկշռային 7 / 10 Հաշվապահական հաշվառման հաշիվների պլանը Հաշվառման մեջ կիրառվող անալիտիկ հաշիվների ցանկն է Հաշվեկշռային հաշիվների ցանկն է Տնտեսական միջոցները հաշվառող հաշիվների ցանկն է Հաշիվների ցանկն է՝ դասակարգված ըստ տնտեսական բովանդակության 8 / 10 Ի՞նչ կառուցվածք ունի հաշվային պլանը Դաս, խումբ, առաջին կարգի և երկրորդ կարգի հաշիվներ Դաս, խումբ, սինթետիկ և անալիտիկ հաշիվներ Դաս, խումբ և սինթետիկ հաշիվներ Դաս, խումբ և անալիտիկ հաշիվներ 9 / 10 Կարգավորող հաշիվները նախատեսված են Հաշվապահական հաշվառման օբյեկտները հաշվառելու համար Հաշվապահական հաշվառման օբյեկտների ընդհանրացման համար Հաշվապահական հաշվառման օբյեկտների արժեքը ճշտելու համար Հաշվեկշիռ կազմելու համար 10 / 10 Ի՞նչ է հաշվի շրջանառությունը Հաշվետու ժամանակաշրջանի վերջում հաշվի դեբետում կամ կրեդիտում գրանցված գործառնությունների գումարների հանրագումարը Հաշվետու ժամանակաշրջանի սկզբում հաշվի մնացորդի գրանցումը Հաշվետու ժամանակաշրջանի վերջում հաշվի մնացորդի գրանցումը Հաշվետու ժամանակաշրջանի վերջում հաշվի ավելացումների և նվազեցումների տարբերությունը 0% Restart quiz Նման նյութեր՝ Գտնել աշխատանք Թեստ – Հաշվապահական հաշվառման տեսություն (թեստ #18) ՊՈԱԿ-ի հաշվապահական հաշվեկշիռ Թեստ ուժի մեջ մտնող փոփոխությունների վերաբերյալ (թեստ #10) Թեստ – Որքա՞ն կկազմի գումարը (թեստ #19) Tags: T-աձև հաշիվ թեստ թեստեր հաշիվ հաշվապահական հաշվառում հաշվեկշիռ Post navigation Previous: Զարգացման կենտրոն բացելու համարNext: Փոխառության մարում աշխատավարձի հաշվին Հետևել այս նյութին Ստանալ նամակ նոր մեկնաբանությունների վերաբերյալ Label {} [+] Անուն* Էլ. փոստ* Կայք Label {} [+] Անուն* Էլ. փոստ* Կայք 0 մեկնաբանություն