01/11/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Տիգրան
Տիգրան
6 տարի առաջ

Գարիկ, էդ տեղեկատվական մանիպուլյացիային ես էլի եմ այստեղ խորհուրդ տվել չխաբնվել: Քո դեպքում վարսավիրականը արտոնագրային հարկի ռեժիմից տեղափոխվում է շրջ. հարկի ռեժիմ, որի դեպքում 5 տոկոս է, այդ դեպքում պետք է վճարես շահութահարկ, սոց. վճար, եկամտային հարկ վարձու աշխատողի համար, զինծառայողների ֆոնդին և այլն: Իսկ նշածդ շրջանառությունը ապահովել ես մենակ ամսակա՞ն, թե՞ այս մեկ տարում, ինչի եմ հարցնում, եթե դեմ չես իհարկե, ասենք, իրար հետ վերլուծենք, միգուցե հասկանանք՝ կարելի է առաջ գնալ, թե ոչ, եթե կուզենաս, որպեսզի հստակ որոշես՝ արժի 2020թ.-ից վերսկսել, թե ոչ:

Արփինե
Արփինե
6 տարի առաջ

Արտոնագրային հարկը որ վճարում էիք, այլևս չեք վճարելու, տարեկան մինչև 24 մլն դրամի շրջանառության հարկը չեք վճարում, յուրաքանչյուր աշխատողի համար վճարում եք 5 000 դրամ եկամտային հարկ:

Գարիկ
Գարիկ
6 տարի առաջ

Շնորհակալ եմ արձագանքի համար, բայց անհասկանալի էին 2 մեկնաբանություններն էլ: Եթե մինչև օրենքի իրագործումը աշխատել եմ հաստատագրված հարկով, օրենքի կիրառումից հետո Ա/Ձ-ն դառնում է շրջ. հարկով հարկվո՞ղ և մուծում Տիգրանի նշածները, թե՞ դիտվում է որպես միկրոբիզնես և ազատվում է հարկերից, ինչպես պատասխանել էր Արփինեն: Կամ կա՞ ուրիշ որևէ տարբերակ:

Հ.Գ. Տիգրան ջան, շրջանառության հետ կապված՝ միտքս ճիշտ չէի շարադրել: Սրահի 1 տարվա շրջանառությունը մոտավոր կազմել է 18-20 մլն ՀՀ դրամ:

Տիգրան
Տիգրան
6 տարի առաջ
Ի պատասխան  Գարիկ

Գարիկ, փորձեմ ավելի հասկանալի գրել: Հիմա վարսավիրական գործունեությունը արտոնագրային հարկի ռեժիմի տակ է, որի դեպքում վճարման ենթակա են՝ արտոնագրային հարկ, շահութահարկ՝ ամսական 5 000 դրամ կամ տարեկան հաշվով 60 000 դրամ, ամսական 5 000 դրամ սոց. վճար, 12 000 դրամ զինծառայողների ֆոնդին և այլն: Սա այն դեպքում, եթե չունես վարձու աշխատող: Հարկային օրենսգրքում այս տարի կատարված փոփոխությունների հետևանքով 2020թ.-ից վերանում է արտոնագրային հարկի ռեժիմը, այսինքն՝ եթե բիզնես սուբյեկտ ես կամ պետք է գործես միկրոբիզնեսի ռեժիմում, այն էլ միայն սահմանված ցանկի շրջանակներում, որոնց մեջ վարսավիրականը չի մտնում, կամ՝ շրջ. հարկի, կամ՝ շահութահարկի ու ԱԱՀ-ի դաշտում: Քո դեպքում՝ 2020թ.-ից կամ շրջ. հարկի ռեժիմ, որի շեմը 115 մլն է, 5 տոկոս շրջանառությունից, 5 000 դրամ շահութահարկ, 5 000 դրամ սոց. վճար, եկամտային հարկ վարձու աշխատողի համար, 12 000 դրամ զինծառայողների ֆոնդին և այլն: Կրկնում եմ՝ էդ տեղեկատվական մանիպուլյացիային չխաբնվել: