Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 մեկնաբանություն
Tigran
Tigran
4 տարի առաջ

Եթե գրանցված աշխատող չունի և նոր պետք է գրանցի, ապա պետք է ներկայացնեք եկամտային հարկի ամսական, շրջհարկի եռամսյակային, շահութահարկի հաշվարկները:

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Ամսական աշխատողների գծով եկամտային հարկի հաշվարկ, եռամսյակային շրջհարկի հաշվարկ։

karine
karine
4 տարի առաջ

Դուք ճիշտ եք։ Մինչև աշխատող գրանցելը այո, աշխատող ունենալու դեպքում նաև ամսական եկամտային հարկի հաշվարկ։ Եթե Ա/Ձ եք, ապա մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ը Ա/Ձ-ին վերաբերվող տարեկան հաշվետվություն էլ ունեք։

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Աշխատող գրանցելուց չմոռանաք ուղարկեք գրանցման հայտ։

Գոհար
Գոհար
4 տարի առաջ

Այսինքն՝ միայն եռամսյակային հաշվետվությու՞ն, իսկ ինչպես է երևալու ԱՁ-ի համար վճարված 5 000դր. սոցը և 5 000դր եկամտահարկը։

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Գոհար

Անձնական գրասենյակի հարկային պարտավորությունների մեջ է երևալու:

Գոհար
Գոհար
4 տարի առաջ

Մի հարցով էլ խնդրում եմ օգնեք. աշխատողին պետք է գրանցեմ ոչ լրիվ աշխատաժամանակով, ուզում եմ հասկանամ նվազագույն աշխատավարձի կեսը մոտ 44 000 կարո՞ղ եմ գրանցել և շաբաթական քանի՞ ժամ գրանցեմ, որ սխալ չլինի:

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Գոհար

Շրջհարկով աշխատող սուբյեկտի աշխատողի վարձատրությունը դրույքաչափի դեպքում պետք է կազմի 93 289 դրամ: Քանի ժամ էլ գրանցեք սակայն ժամավճարի չափը չպետք է պակաս լինի 560 դրամից՝ պահումներն էլ հետը: Իսկ շաբաթական ժամերը նախատեսում եք վեցօրյակ, թե՞ հնգօրյակ, ժամերի նշումը դրանով պետք է պայմանավորվի:

Նաիրա
Նաիրա
4 տարի առաջ

Եթե գրանցված աշխատող չունի` միայն շրջ հարկի հաշվարկ է ներկայացնելու յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: Իսկ հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյալ ներկայացնելու է նաև 240 և 244 Ձևերը: 244 Ձևը ներկայացնում եք, եթե ԱՁ-ն սոց. վճար վճարող է: