Ինչպե՞ս է կատարվելու վերջնահաշվարկը

Ամալյա․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ կասեք՝ 2006թ․ ընունվել եմ աշխատանքի` հոկտեմբերից, 2020թ. սեպտեմբերի 4-ից իմ դիմումի համաձայն դուրս եմ եկել։ Ինչպե՞ս պետք է հաշվարկի իմ վերջնահաշվարկը։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 մեկնաբանություն
Tigran
Tigran
5 տարի առաջ

Եթե ունեք վճարովի արձակուրդ, ապա օգտվեք, կամ բյուլետեն կստանաք, կստանաք Ձեր օգոստոսի աշխատավարձը ու այս 3 օրվա աշխատավարձը:

Gevs
Gevs
5 տարի առաջ

Հարգելի Ամալյա, վերջնահաշվարկի համար հիմք է ընդունվում վերջին 12 ամիսներին ստացված աշխատավարձը, արձակուրդ մեկնելու տարիները (այդ տարիները հանվում են), հավելավճարները և պարգևատրումները (բաժանվում է 12-ի – անկախ քանի անգամ եք ստացել):

Իննա
Իննա
5 տարի առաջ

Վարջնահաշվարկը վճարվում է չօգտագործված արձակուրդայի օրերի դիմաց։ Գումարը հաշվարկելու համար պետք է իմանալ այդ օրերի քանակը և միջին ամսական աշխատավարձի չափը։

Karine
Karine
5 տարի առաջ

Վերջին 12 ամիսների միջին աշխատավարձի հիման վրա է կատարվում հաշվարկը։ Եթե ունեք չօգտագործած արձակուրդ, ապա վճարվում է այդ օրերի համար։ Ձեր տեղեկությունը մանրամասնեք, որ հստակ պատասխան ստանաք։

Ալլա
Ալլա
5 տարի առաջ

Դուք թերի տվյալներ եք ներկայացնում, այդպես հնարավոր չէ Ձեզ ասել, թե Դուք ինչքան վերջնահաշվարկ կստանաք։
Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը։ Գործատուն վերջնահաշվարկի օրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ։ Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:

Anushik
Anushik
5 տարի առաջ

Տվյալներ թերի եք ներկայացնել, արդյոք ընդհանրապես չեք օգտվել ամենամյա արձակուրդից, միջին աշխատավարձի հաշվարկման համար անհրաժեշտ են տվյալներ։