22/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Տիգրան
Տիգրան
6 տարի առաջ

1. Գիշերային պահակը չի կարող աշխատել առանց հերթափոխերի, սա ակնհայտ խախտում է, գոնե օրումեջ պետք է փոխարինող ունենա, հասնում է հավելում գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար` ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով՝ հ.184: Ավելացրած նաև հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը՝ հ.185:
2. Գիշերային պահակը չի կարող աշխատել առանց հանգստյան օրերի՝ հ.142:
3. Լավ կլիներ գրեիք ի՞նչ հիմնարկ է:
4. Կայքի փաստաթղթեր մասում նայեք և համապատասխանեցրեք Ձեր պայմաններին:

Nerses
Nerses
6 տարի առաջ

1) Աշխատողների աշխատաժամանակի միջին տևողությունը շաբաթվա ընթացքում չի կարող անցնել 48 ժամից, իսկ աշխատանքային օրերի միջև հանգստի ժամանակը չի կարող պակաս լինել 24 ժամից: Կարող եք հերթափոխը կազմակերպել 24 ժամ, ամեն մի պահակի համար:
Պայմանագիր միանշանակ պետք է կնքել:

karine
karine
6 տարի առաջ

Պահակների հետ կնքում եք աշխատանքային պայմանագիր, որտեղ նշում եք՝ աշխատանքը համաձայն գրաֆիկի և դրանից ելնելով աշխատավարձի չափը։ Սովորաբար 3 պահակ ունենալու դեպքում ճիշտ գրաֆիկը 24 ժամյա գրաֆիկն է։ Յուրաքանչյուրն աշխատում է 24 ժամ և 2 օր հանգստանում։ Բնականաբար գիշերային աշխատանքը պետք է վարձատրվի 30% հավելավճարով։