Ռուզաննա.
Հարգելի հաշվապահներ, մի հարց ունեմ։ Աշխարհագրության ուսուցչուհի եմ, գրանցված աշխատավարձս 200 000 դրամ է կազմում։ ԲՏՃ-ն հաշվարկվել է 200 000-ի 25%-ի չափով։ Ատեստավորվել եմ ու գրանցված աշխատավարձիս 40% չափով եղել է ատեստավորման գումարը։ Բնակվում եմ բարձր լեռնային գոտում ու աշխատավարձս ավելանում է ևս 8 000 դրամով։ Պարտադիր կենսաթոշակային վճար վճարող չեմ։ Ապահովագրավճար չի պահվում ինձանից։ Մեկ դրույքը 20 ժամ է, բայց ինձ հասանելիք ժամը 11 է։ Հիմա հարցս՝ ինչպե՞ս է հաշվարկվում տվյալ աշխատավարձը։ Նախապես շնորհակալություն։
