Մարիա․
Բարև ձեզ, խնդրում եմ օգնել ճիշտ ձևակերպման հարցում։ Համայնքի ավագանու որոշմամբ աշխատողների աշխատավարձը բարձրացել է հունվարի 1-ից (որոշման մեջ նշված է, որ ուժի մեջ է մտնում հունվարի 1-ից)։ Քանի որ հունվարի 1-ը և 2-ը ոչ աշխատանքային օրեր են եղել, և կազմակերպությունը սկսել է աշխատել հունվարի 3-ից, տնօրենը հրամանը տալիս է հունվարի 3-ին։ Արդյո՞ք ճիշտ է հունվարի 3-ին տրված հրամանի և համաձայնագրի մեջ նշել, որ աշխատավարձը բարձրանում է (փոփոխությունը տարածվում է) հունվարի 1-ից։ Ինչպե՞ս է ճիշտ ձևակերպել տեքստը, որպեսզի իրավական առումով խնդիր չլինի։

Այո ճիշտ է հունվարի 3-ին տրված հրամանի և համաձայնագրի մեջ նշել, որ աշխատավարձը բարձրանում է (փոփոխությունը տարածվում է) հունվարի 1-ից։
Բարև Ձեզ: Ձևակերպեք այնպես, ինչպես նշված է համայնքի ավագանու որոշման մեջ: