27/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 մեկնաբանություն
Tigran
Tigran
5 տարի առաջ

Այդ օրերը համարվում են տոնական ու հիշատակի, իսկ ձեզ աշխատանքի ներգրավելու համար պետք է հրաման կազմեին ու համաձայնություն գրավոր,
Հոդված 1. Ամանոր և Ծննդյան տոներ` նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ին, 4-ին և 5-ին (նախածննդյան տոներ) և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն), ոչ աշխատանքային օրեր:
Հոդված 1.1. Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օր` նշվում է հունվարի 7-ին, ոչ աշխատանքային օր:
Աշխ.օր-ի հ. 185
1. Հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին, բացառությամբ սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված դեպքի:
2. Աշխատանքի ժամանակացույցով օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված պահանջները չեն տարածվում առողջապահական, հոգաբարձության (խնամակալության), մանկական դաստիարակչական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների վրա այն դեպքում, եթե աշխատանքը կատարվում է միմյանց հաջորդող առնվազն հինգ ոչ աշխատանքային (տոնական, հիշատակի, հանգստյան) օրերից որևէ մեկի ընթացքում: Ընդ որում, սույն մասով նախատեսված դեպքում ոչ աշխատանքային օրվա ընթացքում կատարված աշխատանքի դիմաց հավելման չափը որոշվում է կողմերի համաձայնությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով:

Anahit20
Anahit20
5 տարի առաջ

Հղումը բոլոր մանրամասներով գրել է Տիգրանը: Ես կավելացնեմ կոնկրետ Ձեր հաշվարկի շարունակությունը. դրույքաչափը բաժանած 119=X դրամ՝ մեկ ժամի արժեքը, դա էլ բազմապատկած 2-ով (ժամավարձի կրկնակին) և բազմապատկած 24-ով` X*2*24 + հունվարի աշխատավարձ: