Լիազորագիր տալու վերաբերյալ

Հեղինե.

Բարև ձեզ: ՀՈԱԿ-ի տնօրենը կարո՞ղ է պատահական մարդու (ոչ իր աշխատակցի) լիազորագիր տալ իր հիմնարկի գործունեության համար անհրաժեշտ ձևաթղթեր ստանալու համար:

Կանխավ շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Տիգրան
Տիգրան
6 տարի առաջ

Ստացվում է՝ ՀՈԱԿ-ի տնօրենը տնտեսվար չունի և աշխատողներից ոչ մեկին չի վստահում: Եթե հեռավորության մեջ է խնդիրը, թող փոստով ստանան:

Ռուզաննա Ղազարյան
Ռուզաննա Ղազարյան
6 տարի առաջ

Տնօրենն իր հայեցողությամբ կարող է ցանկացած անձի տալ լիազորագիր՝ իր անունից որևէ գործողություն կատարելու համար, եթե նա վստահում է տվյալ անձին, և եթե իր հետ՝ որպես տնօրեն աշխատելու համար կնքված պայմանագրում որևէ սահմանափակում կամ որոշակի գործողություններ կատարելն այլ անձի պատվիրակելու կոնկրետ սահմանափակում չի ամրագրված:

Արա
Արա
6 տարի առաջ

Այո, կարող է, օրենքով այն սահմանափակված չէ, սակայն խնդիր առաջանալու դեպքում պատասխանատվություն կրում է տնօրենը: