Tag: ՀՈԱԿ

Հաստիքի կրճատում և/կամ աշխատանքի էական պայմանների փոփոխում

Տաթևիկ․

Բարև Ձեզ: Ըստ ՀՀ ԱՕ 129-րդ հոդվածի 1-Ին մասի՝ «1. Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն աշխատողին վճարում է արձակման նպաստ նրա մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով, իսկ 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 7-րդ կետերով, ինչպես նաև 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և 124-րդ հոդվածով նախատեսված դեպքերում աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն, հաշվի առնելով տվյալ գործատուի մոտ աշխատողի անընդմեջ աշխատանքային ստաժը, աշխատողին վճարում է արձակման նպաստ`…….»:

Հարցս հետևյալն է․ եթե պետական ՀՈԱԿ-ի աշխատակիցների հաստիքը 1 դրույքից փոփոխվել է 0.75-ի, 0.25-ի, արդյո՞ք դա համարվում է հաստիքի կրճատում և/կամ աշխատանքի էական պայմանների փոփոխում, ըստ վերը նշված հոդվածների հիմքերի (113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ, 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետ ), և արդյո՞ք արձակման նպաստ տրամադրվում է աշխատակիցներին, թե՞ ոչ: ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ։

ՀՈԱԿ – ի տնօրենը որպես ԱՁ

Գոհար․

ՀՈԱԿ-ում աշխատող տնօրենը իրավունք ունի՞ բացել ՍՊԸ կամ գրանցվել որպես ԱՁ և աշխատել որպես տնօրեն։ Շնորհակալություն։

ՀՈԱԿ-ի տնօրենը՝ ՍՊԸ-ի հիմնադիր

Կարեն․

Բարև Ձեզ։ Ինձ հետաքրքրում է՝ արդյո՞ք ՀՈԱԿ-ի տնօրենը իրավունք ունի լինել ՍՊԸ-ի հիմնադիր, թե՞ ոչ։ Եթե ոչ, ապա ի՞նչ իրավական ակտով է արգելվում։

Գերավճար միասնական հաշվին

Լիկա.

Հարգելի գործընկերներ, հարցս հետևայն է. ՀՈԱԿ-ը հարկային տեսչությունում ունի գերավճար միասնական հաշվում /եկամտային հարկի գծով/, որը ՀԾ-ում ժամանակին որպես մնացորդ չի մուտքագրվել։ Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ ձևակերպում պետք է տալ՝ 1․ սխալն ուղելու համար, 2․ դ-տ պարտքի հաշվին կ-տ պարտքի մարում հաջորդ ամսվա աշխատավարձի եկամտային հարկից։ Նախապես շնորհակալություն։

Ձևակերպումներ ՀԾ-ում

Անուշ.

Բարև Ձեզ: ՀՈԱԿ-ի բանկային հաշվին ամեն ամսվա կտրվածքով բանկի կողմից հաշվարկվում և ավելանում է դրական մնացորդի նկատմամբ կիրառվող տարեկան 1% տոկոսադրույք։ Խնդրում եմ ասեք՝ ՀԾ-ում ի՞նչ ձևակերպումներ պետք է անել։

Քանի՞ արձակուրդային օր է հասնում ՀՈԱԿ տնօրենին

Աննա.

Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. ՏԻՄ-ի ՀՈԱԿ-ի տնօրենին հատկացվել է արձակուրդ 24 աշխատանքային օր, 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում քանի՞ արձակուրդային օր է հասնում ՀՈԱԿ-ի տնօրենին: Կանխավ շնորհակալություն:

Ապրանքի ձեռքբերում

Անահիտ.

Ընկերներ, մանկապարտեզ ՀՈԱԿ-ը կարո՞ղ է նույն հոդվածի տակ գտնվող մի քանի անուն ապրանք գնում կատարել մինչև պայմանագիր կապելը։ Քանի՞ անգամ, որքա՞ն ժամանակահատվածի մեջ, ու ի՞նչ գումարի սահմանաչափով։

ՀՈԱԿ լիցենզիա ստանալու համար

Անահիտ.

Ընկերներ, ՀՈԱԿ-ի լիցենզիա ստանալու համար ո՞ր մարմնին պետք է դիմել։ Մանկապարտեզի մասին է խոսքը։

ՀՈԱԿ անվանափոխություն

Հասմիկ Աղաջանյան.

Բարև Ձեզ։ ՀՈԱԿ-ի անվանափոխությունից հետո ի՞նչ փոփոխություններ պետք է անել աշխատկիցների աշխ. պայմանագրերի կամ ընդհանրապես նրանց գործերի հետ: Շնորհակալություն։

Շրջանառությունը գերազանցում է 115 միլիոն դրամը

Gegham Bagrazyan.

2022թ-ի հունիսի 15-ից ՀՈԱԿԸ-ի շրջանառությունը գերազանցում է 115 միլիոն դրամը, և դառնում է ԱԱՀ վճարող: Կարո՞ղ եք ասել՝ բացի ԱԱՀ-ի հաշվետվությունից ի՞նչ միասնական ԱԱՀ և ակցիզային հաշվետվություն պետք է ներկայացվի, թե ոչ, եթե մենք ակցիզի հետ գործ չունենք, և խնդրում եմ ասեք՝ ԱԱՀ-ի հաշվետվությունների հանձնելու ժամանակաշրջանը և շեմը։

ՀՈԱԿ-ին տրամադրվել է սուբսիդիա

Gegham Bagrazyan․

ՀՈԱԿ-ին համայնքային բյուջեից սուբսիդիայի պայմանագրով տրամադրվել է 1 800 հազ․ դրամ լիցենզիա ստանալու համար, փորձագիտական, խորհրդատվական կազմակերպության հետ կնքված պայմանագրի համաձայն, արդյո՞ք այդ գումարը շահութահարկի հաշվարկում կհամարվի եկամուտ և հետևաբար նաև ծախս ՀՈԱԿ-ի դեպքում։

Արձակուրդի հետ կապված

Էմիլի.

Բարև ձեզ: Ներեցեք, կասե՞ք` ես աշխատում եմ ՀՈԱԿ-ում որպես գլխավոր հաշվապահ, հասանելիք արձակուրդս օգտագործել եմ սեպտեմբեր ամսին, հիմա իմ հարսանեկան արարողության համար արձակուրդ եմ ուզում, պետությունը 3 օր է տրամադրում: Կասեք, ո՞ր օրենքով, հոդվածով է կազմվում հրամանը և այդ երեք օրը վարձատրվու՞մ է, թե՞ ոչ:

Ապրանքների դուրսգրում

Մարիա.

Բարև ձեզ: Այսպիսի հարց ունեմ. եթե ՀՈԱԿ-ը վերանորոգման և երկարատև չաշխատելու պատճառով ունի ապրանքներ, որոնք պիտանի են հետագա օգտագործմանը, այդ ապրանքները ուզում ենք հանձնել մեկ այլ ՀՈԱԿ-ի, որը դրամական ունի։ Խնդրում եմ պատասխանել՝ կարո՞ղ ենք դուրսգրել, եթե այո, կամ ոչ, ի՞նչ տարբերակ կառաջարկեն, ի՞նչ փաստաթղթեր են պետք որպես հիմք։
Շնորհակալություն:

ՀՈԱԿ-ի լուծարում

Էմիլի.

Բարև ձեզ: Եթե կազմակերպությունը՝ ՀՈԱԿ-ը, լուծարվում է համայնքի խոշորացման պատճառով, կասե՞ք՝ ինչպ՞ես է կատարվում և լուծարման գումար ստանում են աշխատակիցները:

Կազմակերպությունը վերանորոգման ընթացքում կորցրել է գույքի մատյանը

Արմինե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Նման խնդրի առաջ ենք կանգնել. կազմակերպությունը (ՀՈԱԿ) վերանորոգման ընթացքում կորցրել է գույքի մատյանը: Ինչպե՞ս կարող ենք այն վերականգնել՝ հաշվել և սկսել գույքագրել 0-ի՞ց, չգիտենք մինչ վերանորոգումն ունեցած գույքի արժեքները։ Կա՞ արդյոք նման ծառայություն, որ օրիանական ձևով կգույքագրի, և ի՞նչ պատասխանատվության կարող ենք ենթարկվել: Ինչպե՞ս վարվել։

Ինչպե՞ս պետք է հաշվարկել շահութահարկը

Էմիլի.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ կասեք՝ ինչպե՞ս պետք է հաշվարկել շահութահարկը: Մեր կազմակերպությունը ՀՈԱԿ է և տարեկան պետք է ուղարկենք: Ինչպե՞ս կարող եմ հաշվել և ի՞նչ որ ձև կա հաշվարկման:

Ինչպե՞ս պետք է ձևակերպել հրամանը

Սուսաննա.

Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել․ եթե ՀՈԱԿ-ում նախատեսված է 1 դրույք տնտեսվար, սակայն աշխատակիցն ընդունվել է 0,5 դրույքով /նախատեսված է եղել ունենալ 2 աշխատակից/, և որոշ ժամանակ անց 0,5 դրույքը փոխվել է 1 դրույքի, ապա ի՞նչ հիմունքներով և ի՞նչ բովանդակությամբ հրաման պետք է ձևակերպվի։ Շնորհակալություն։

Աշխատավարձը նվազագույնից ցածր է

Լիլիթ․

Բարև ձեզ: ՀՈԱԿ-ի աշխատակիցը աշխատում է կես դրույքով, սահմանված է 46 310 դրամ հաշվարկային աշխատավարձ, պահումները հանելուց հետո ստացվում է 33 500 դրամ։ Արդյո՞ք ճիշտ է, որ նվազագույնից ցածր է ստացվում։

Ո՞վ պետք է վճարի տուգանքը

Սուսաննա․

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։
ՀՈԱԿ-ներն ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեն։ Եվ եթե ՀՈԱԿ-ը տուգանվել է շահութահարկի հաշվետվությունը չներկայացնելու պատճառով, ապա ո՞վ պետք է մարի այդ տուգանքը։ Շնորհակալություն։

240 ձևի հաշվետվությունը լրացնելու վերաբերյալ

Լիանա.

Բարև ձեզ: Ես աշխատում եմ մանկապարտեզում (ՀՈԱԿ): Պետք է մինչև ապրիլի 20-ը ներկայացնեմ 240 ձևը: Խնդրում եմ, օգնեք լրացնեմ, չգիտեմ՝ ինչն եմ նշելու, հաշվապահներ կային, որ ասացին՝ լրիվ նշում են 0, կային, որ ասացին՝ 8-րդ բաժնում նշում են 16 տողում դրամական միջոցների մուտք-ելք… այսինքն՝ համայնքից ստացված սուբսիդիան: Կասե՞ք՝ որն է ճիշտ, ու նշեմ, որ համայնքի տված սուբսիդիայից ելքերն անելուց հետո տարվա վերջում հաշվիս վրա ունեցել եմ 130 դրամ մնացորդ:

Արդյո՞ք աշխատանքային օրենսգրքի 185-րդ հոդվածի դրույթները կիրառվում են հերթափոխով աշխատողների համար

Արտո.

Տոնական օրերին արդյո՞ք հերթափոխով աշխատողներին կրկնակի վարձատրություն հասնում է, թե՞ ոչ (համայնքային ՀՈԱԿ-ի աշխատակիցների մասին է խոսքը, որոնք իրականացնում են բնակչության սպասարկում):

Հաշվետվություն լրացնելու հետ կապված

Լիլիթ.

Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել: ՀՈԱԿ-ի համար 240 ձևը լրացնելիս ո՞ր կետերին ուշադրություն դարձնեմ: Լրացնում եմ առաջին անգամ: Կամ էլ գուցե որևէ տեղ նշվա՞ծ է լրացնելու ձևը: Շնորհակալություն:

Արդյո՞ք ՆՈԻՀ ՀՈԱԿ-ը կարող է հաշիվ դուրս գրել

Լուսինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ արդյո՞ք ՆՈԻՀ ՀՈԱԿ-ը կարող է հաշիվ դուրս գրել։ Հարցս վերաբերում է մասնավորապես երեխայի ծնողական վճարին, որ փոխանցումը մեկ այլ կազմակերպություն կատարի:

Դրոշմանիշային վճար վճարելու վերաբերյալ

Թամարա Հովհաննիսյան.

Բարև ձեզ: ՀՈԱԿ ենք և ունենք ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատող, նրա փոխարեն ամեն ամիս մենք պետք է բյուջեից դրոշմանիշային վճար փոխանցե՞նք:

Լիազորագիր տալու վերաբերյալ

Հեղինե.

Բարև ձեզ: ՀՈԱԿ-ի տնօրենը կարո՞ղ է պատահական մարդու (ոչ իր աշխատակցի) լիազորագիր տալ իր հիմնարկի գործունեության համար անհրաժեշտ ձևաթղթեր ստանալու համար:

Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ ձևակերպում տալ ՀԾ-ում

Նունե.

Բարև ձեզ: Մեր ՀՈԱԿ-ին, որը աշխատում է ՀԾ-ով (հանրային հատված) փոխանցել են 1 000 000 դրամ գումար (բարեգործություն միջազգային մրցաշարին մասնակցելու համար), որից կանխիկացրել ենք 997 009 դրամը, իսկ 2 991 դրամը պահվել է բանկի կանխիկացման տոկոս: Ինչպե՞ս հանրային հատվածի ՀԾ-ով ձևակերպեմ այս մուտքը:

Նախապես շնորհակալություն:

Շահութահարկի հաշվետվություն

Սիրանուշ.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել՝ ինչպես ուղարկել շահութահարկի էլեկտրոնային հաշվետվություն, եթե տվյալ ՀՈԱԿ-ը չի իրականացնում շահութահարկով գործարքներ, այսինքն՝ պետք է լինի 0 բոլոր դաշտերում, բայց ոչ մի կերպ չի ստացվում։

Կանխավ շնորհակալ եմ։

Շահութահարկի հաշվետվություն

Յուրա.

Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք: Եթե կազմակերպության գործունեությունը շահույթ չի հետապնդում (ՀՈԱԿ է), ռեզիդենտների շահութահարկի հաշվետվությունը կարելի՞ է դատարկ ստորագրել, ուղարկել:

Արդյո՞ք ՀՈԱԿ-ը կարող է աշխատել առանց հաշվապահի

Հասմիկ.

Խնդրում եմ պարզաբանել` արդյո՞ք ՀՈԱԿ-ը կարող է աշխատել առանց հաշվապահի, և կարո՞ղ է համայնքի ֆինանսական բաժինը կատարի ՀՈԱԿ-ի հաշվապահությունը: