Կարո՞ղ է ԱՁ-ն համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Մերի.

Բարև ձեզ: Անհատ ձեռնարկատերը իրականացնելու է հյութի արտադրություն՝ ԱՏԳԴ C11.07.2, արտադրանքը պիտակավորվող է 22.02.: Կարո՞ղ է արդյոք համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Կանխավ շնորհակալ եմ:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Tigran
Tigran
6 տարի առաջ

Մինչև 24 մլն տարեկան շրջանառության շեմը կարող եք գործել/համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Դրոշմապիտակավորման ենթակա այս ապրանքի ԱՏԳԱԱ ճիշտ կոդը գրվում է 2202, պետք է նաև գրանցվեք սննդի անվտանգության տեսչությունում:

Մերի
Մերի
6 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Տիգրան ջան, բարև Ձեզ: Շնորհակալ եմ արձագանքելու համար: Սննդի անվտանգության պետական տեսչությունում կգրանցվեմ, բայց արդյո՞ք դա բավարար է գործունեությունը իրականացնելու համար, իրենք վերահսկող մարմին են։ Գուցե դիմեմ Ստանդարտների ազգային ինստիտու՞տ: Կանխավ շնորհակալ եմ:

Tigran
Tigran
6 տարի առաջ
Ի պատասխան  Մերի

Դիմեք Ստանդարտների ազգային ինստիտուտ ԵՏՄ սերտիֆիկատ ստանալու համար.իրենք նաև կասեն թե ապրանքի պիտակի վրա ինչ պետք է գրվի:

Կարինե
Կարինե
6 տարի առաջ

Այո, կարող եք, նախապես լրացրեք միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն։