Անի.
Հարգելի հաշվապահներ, աշխատողի համար գրանցման հայտ է տրվել, բայց ոչ մի հաշվետվություն չեն ուղարկել մի քանի ամիս, ի՞նչ կարելի է անել:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Անի.
Հարգելի հաշվապահներ, աշխատողի համար գրանցման հայտ է տրվել, բայց ոչ մի հաշվետվություն չեն ուղարկել մի քանի ամիս, ի՞նչ կարելի է անել:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հարցը անհասկանալի է, ի՞նչ հաշվետվության մասին է խոսքը, եկամտայի՞ն հաշվարկի։ Եթե եկամտայինի մասին է խոսքը, ապա, եթե այդ աշխատողին եկամուտ է վճարվել, բայց ցույց չի տրվել հաշվարկի մեջ, ուրեմն պետք է եկամտային հաշվարկները ուղղեք։
Եկամտային հաշվարկներ ընդհանրապես չեն ուղարկվել, բայց աշխատողը եղել է գրանցված, հիմա եթե զրոյական էլ ուղարկեմ բոլոր ամիսների համար տուգանք չի՞ գա:
Հիմա եթե զրոյական էլ ուղարկեք բոլոր ամիսների համար, այդ դեպքում տեսեք մարդուն պահելու եք թե ավելի լավ է ազատեք ու պարտավորություններ էլ չառաջանան:
Աշխատելու է տվյալ անձը հունվարից, բայց որ ուղարկեմ հաշվետվությունները միանգամից տուգանք կգա չէ՞:
Հաշվետվությունները ուշ ներկայացնելու համար տուգանք կգա` այո: Ավելի լավ է հիմա կարգավորեք խնդիրը: Տուգանքի որոշման դեպքում փորձեք գրել որևէ հիմնավոր բացատրություն, միգուցե կարճեն:
Իսկ եթե չներկայացնեմ զրոյականները և տամ` հայտը հանձնվել է սխալմամբ:
Կարող է բացատրություն ուզեն, քանի որ ողջամիտ ժամկետում կատարվող գործողություն կարող է չհամարեն:
Բայց այդ դեպքում չեն տուգանի չէ՞։ Մեկ էլ արդեն երկար ժամանակ է, որ հաշվետվությունները ուղարկված չեն, ինչու՞ մինչև հիմա չեն տուգանել:
Ինձ թվում է կտուգանեն: Դեռ չեն նկատել մինչև հիմա որ չեն տուգանել, թողել են ռեզերվ մյուս տարվա մուտքերի համար:
Հաշվարկ չի ուղարկվել ընդհանրապես, բյուջե գումար չի փոխանցվել, հիմա ցանկանում եմ կարգավորել խնդիրը, որ հունվարից նորմալ աշխատենք:
Կարելի է տալ հայտը սխալ է ուղղարկվել, հետո հունվարից նոր հայտ տալ։ Իսկ եթե կգա` գրեք մեկնաբանություն, օրինակ` գործունեություն պիտի ծավալեինք չենք ծավալել, մոռացել ենք հայտը հանձնել, ավելի լավ է դրա համար եթե իհարկե կգա տուգանք, քան եկամտայինների:
ՍՊԸ-ով մեկ վաճառք է կատարվել, այն էլ դրանից հետո են գրանցել աշխատակից ու չեն ուղարկել հաշվետվությունները, նաև չեն ուղարկել շրջհարկի հաշվետվությունը, բայց մինչև այժմ դեռ ոչ մի տուգանք չկա, վախենամ նաև չգրանցված աշխատակցի տուգանք գա, եթե հայտնվենք ուշադրության կենտրոնում, ինչպես նաև շրջհարկի հաշվետվության համար կգա։ Եթե ինչ-որ լուծումներ գիտեք` շնորհակալ կլինեմ: