27/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Արամ
Արամ
15 տարի առաջ

Էլեկտրոնային հարկային հաշիվները առաքման գրքում չեն գրանցվում:

Hasmik
Hasmik
15 տարի առաջ

Հարգելի Անդրանիկ, եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ունեք դուրս գրված գեթ մեկ թղթային հաշիվ, ապա բոլոր Ձեր դուրս գրված հաշիվները պետք է գրանցեք առաքումների գրքում: Որոշումը վերաբերվում է ԲԱՑԱՌԱՊԵՍ էլեկտրոնայւին եղանակով դուրս գրված հաշիվներին:

Հերմինե
Հերմինե
15 տարի առաջ

Հարգելի Անդրանիկ, կախված է նրանից, թէ ձեր ընկերությունը ինչ գործունեություն է իրականացնում: Եթե ընկերությունը ծառայություն է մատուցում, ապա առաքման գրքում չի գրանցվում, իսկ եթե ապրանք է մատակարարում, ապա անպայման գրանցվում է:

Արթուր
Արթուր
15 տարի առաջ

Եթե հաշվետու ժամանանաշրջանում (ամսում, եթե ամսեկան ԱԱՀ-ի վճարող է, կամ եռամսյակում, եթե եռամսյակային ԱԱՀ-ի վճարող է) դուրս են գրվել միայն էլեկտրոնային հարկային հաշիվներ, ապա աոաքման գրքում գրանցումներ չեն կատարվում: Եթե վերը նշված հաշվետու ժամանակաշրջանում դուրս է գրվել թղթային եղանակով գոնե մեկ հարկային հաշիվ, ապա այդ պահից սկսած մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը (ներառյալ) կատարվում են գրանցումներ առաքման գրքում, այդ թվում նաև էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվների համար: