Հարկվու՞մ է արդյոք որպես դրամաշնորհ ստացած գումարը

Անահիտ.

Բարև ձեզ։
Եթե շրջ. հարկով աշխատող ընկերությունը ստանում է դրամաշնորհ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրով, ապա ստացված գումարի համար որևէ ձևով հարկվու՞մ է։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
10 մեկնաբանություն
Tigran
Tigran
6 տարի առաջ

Այո, ըստ ՀՕ հ,109 մաս
4. Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ են համարվում նաև՝
1) առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների անհատույց ստացված ակտիվները: Սույն կետով սահմանված դեպքում՝
բ. դրամական միջոցները եկամուտ են համարվում դրանց ստացման հարկային տարում, բացառությամբ պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում ստացված նպատակային դրամական միջոցների, որոնք եկամուտ են համարվում այն հարկային տարում, երբ այդ դրամական միջոցները կամ այդ դրամական միջոցներով ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվները ճանաչվում են որպես ծախս` անկախ այդ ծախսը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից: Պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում որպես արդեն իսկ կատարված ծախսերի կամ ստացված վնասների փոխհատուցում ստացված նպատակային դրամական միջոցները եկամուտ են համարվում դրանց ստացման հարկային տարում,
Օրենսգրքի սույն դրույթը կիրառվում է նաև շրջհարկ վճարողների նկատմամբ, այսինքն պետք է դիտարկել որպես այլ գործունեությունից ստացվող եկամուտներ:

Ամիկում
Ամիկում
6 տարի առաջ

Ոչ, հարկման ընդհանուր դաշտում աշխատողներն են շահութահարկով հարկվում որպես անհատույց ստացած ակտիվ:

Անահիտ
Անահիտ
6 տարի առաջ

Այսինքն եկամտային հարկի հաշվետվության մեջ ներառվի և հարկվի 10 %-ո՞վ (Տիգրան)։
Թե՞ ընդհանրապես չի հարկվում (Ամիկում)։

Tigran
Tigran
6 տարի առաջ
Ի պատասխան  Անահիտ

Ավելի լավ է ասեք՝ որ միջոցառման շրջանակում ինչ գումար եք ստացել, ես հասկացել եմ, որ գումարը ստացել է տնտեսվարողը, ոչ թե աշխատողը:

Ամիկում
Ամիկում
6 տարի առաջ

2018թ.-ից շրջ. հարկի դեպքում հարկման բազայում ներառվում են իրացման շրջանառությունը և պասիվ եկամուտները: Այլ եկամուտները՝ անհատույց ակտիվ, ներված պարտավորություն, վնասի հատուցում, շահաբաժին, անհուսալի դեբիտորական պարտք… չեն հարկվում:

Ամիկում
Ամիկում
6 տարի առաջ

Իհարկե եթե ընկերությունն է ստացել (5-րդ միջոցառում), աշխատողների դեպքում (8-րդ միջոցառում) ոչ մի հարկային պարտավորություն չկա: Այդ գումարները եկամտահարկի հաշվետվության մեջ չեն արտացոլվում:

Անահիտ
Անահիտ
6 տարի առաջ

Այո, խոսքը 5-րդ միջոցառման մասին է, տնտեսվարողն է ստացել գումարը։ Փաստորեն չի հարկվելու։ Շատ շնորհակալ եմ։

Tigran
Tigran
6 տարի առաջ
Ի պատասխան  Անահիտ

Հարկվելու է:

Karine
Karine
6 տարի առաջ

5-րդ միջոցառման շահառուն չի հարկվում։

Աննա
Աննա
6 տարի առաջ

Դրամաշնորհը հարկման ենթակա չէ: