Ճշգրտող հաշիվների վերաբերյալ

219

Հովիկ.

Հարգելի գործընկերներ, կասե՞ք՝ ի՞նչ է նշանակում ճշգրտող հաշիվ, արդյո՞ք այն վերաբերում է միայն հարկային հաշիվներին, թե՞ նաև հաշիվ-ապրանքագրերին: Ինչպե՞ս է դուրս գրվում ճշգրտող հաշիվը և ո՞ր դեպքերում: Շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Ազարիա Սահակյան
10 տարի առաջ

Ոչ, նաև հաշիվ-ապրանքագրերի դեպքում: Կարող եք ծանոթանալ որոշմանը այստեղ…

Արմեն
Արմեն
10 տարի առաջ

Որոշման մեջ կարծես թե գրված է “Ճշգրտող հարկային հաշիվ”, այսինքն հաշիվ-ապրանքագրերի մասով նշված չէ:

Aray
Aray
10 տարի առաջ

Հաշիվ-ապրանքագրերի մասով գրված ոչինչ չեմ տեսել, բայց էլ. համակարգում հաշվարկային փաստաթղթերում առկա է ճշգրտող հաշիվ դաշտը:
Ճշգրտող հարկային հաշիվը դուրս է գրվում.
1) եթե գնորդը (ծառայություն ստացողը) հրաժարվել է ընդունել առաքված ապրանքները կամ մատուցված ծառայությունների արդյունքները (կամ դրանց մի մասը), կամ մատակարարը (ծառայություն մատուցողը) հրաժարվել է հանձնել առաքված ապրանքները կամ մատուցված ծառայությունների արդյունքները (կամ դրանց մի մասը).
2) եթե գործարքի առարկան պիտանիության (պահպանման) ժամկետ ունեցող ապրանք է և համաձայն գործարքի կողմերի միջև կնքված գրավոր պայմանագրի՝ գնորդի կողմից այդ ապրանքները չիրացնելու հետևանքով դրանք վերադարձվում են մատակարարին.
3) գործարքի պայմանները օրենքով սահմանված դեպքերում և կարգով փոփոխվելու դեպքերում, երբ պայմանների փոփոխման արդյունքում մատակարարված ապրանքների քանակը կամ մատուցված ծառայությունների ծավալները նվազում են:

Եթե գոյություն ունի իրավական ակտ, որտեղ խոսվում է ճշգրտող հաշվարկային փաստաթղթերի մասին, խնդրում եմ հուշեք՝ որտեղ կարելի է կարդալ: