27/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Աննա
12 տարի առաջ

Բարև Ձեզ, հարգելի Արման:
Եթե աշխատակիցը հղիության և ծննդաբերության արձակուրդ գնում է 2014թ. ապրիլի 10-ից, ապա միջին ամսական աշխատավարձի համար հաշվարկման ամիսները կլինեն 2013թ. ապրիլից մինչև 2014թ. մարտը ներառյալ: Իսկ այդ ամիսների համար միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է այդ ամիսների ընթացքում աշխատողին վճարված եկամուտը (եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող աշխատավարձը և դրան հավասարեցված եկամուտները, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության նպաստը) տասներկուսի բաժանելու միջոցով:

Այսինքն 01.04.2013թ.-31.03.2014թ-երի ընթացքում յուրաքանչյուր ամիս աշխատողի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված եկամտի հանրագումարը 12-ի բաժանելու միջոցով: Իսկ եթե այդ ժամանակահատվածում լինեն ամիսներ, որոնց համար աշխատողին աշխատավարձ չի հաշվարլշկվել, ապա այդ ամիսների համար վճարված եկամուտը կհամարվի 0:
Հիմնական աշխատանքի գործատուն նույնպես (համատեղությամբ աշխատանքի գործատուից անկախ) կհաշվարկի և կվճարի այդ աշխատողին ժամանակավոր անաշխատունակության նպաստը:

Առնոլդ
Առնոլդ
12 տարի առաջ

Միջին աշխատավարձը հաշվարկելու համար անհրաժեշտ է մեկ տարին 2013 թվականի մարտից մինչև 2014 թվականի մարտ ընկած ժամանակահատվածի ընդհանուր աշխատավարձը բաժանել 12։ Ըստ աշխատանքային օրենսգրքի 195–րդ հոդվածի 2–րդ մասին` Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:

Աննա
12 տարի առաջ

Բարև Ձեզ,
հարգելի Առնոլդ, տվյալ դեպքում միջին աշխատավարձը հաշվելիս պետք է առաջնորդվել ոչ թե ՀՀ աշխատանքային օրենսգրքով, այլ “Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին” ՀՀ օրենքով: Այդ օրենքով առանձին սահմանվում է միջին աշխատավարձի հաշվարկի կարգ ժամականավոր անաշխատունակության դեպքերի համար (որոնց մեջ է մտնում նաև հղիության և ծննդաբերության արձակուրդը):