Ներմուծված ապրանքի ինքնարժեք

Նելլի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ներմուծում ենք արել, ապրանքը մաքսազերծել են ավելի բարձր գնով, այսինքն՝ մաքսային արժեքը ստացվել է ավելի բարձր և դրանից էլ ԱԱՀ-ն է ստացվել շատ։ Հիմա հարց. ես ինքնարժեքը հաշվու՞մ եմ ինվոյսային արժեքով, գումարած ներմուծման ծախսե՞ր, իսկ էդ դեպքում ինքնարժեքը լինում է ավելի ցածր քան մաքսային արժեքը ու վաճառելիս ես ինքնարժեքից ցածր չեմ վաճառում, բայց ներմուծման ժամանակ վճարված ԱԱՀ-ից ցածր ա լինում վաճառքից առաջացած ԱԱՀ-ն, ի՞նչ անել։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 մեկնաբանություն
Tigran
Tigran
3 տարի առաջ

ինքնարժեքը պետք է հաշվեք այն տվյալներից ելնելով որով մաքսազերծել եք, դուք ուզում եք որ ձեր ֆինանսական հաշվառումը նորմալ լինի, ելնելով վերահաշվարկից կկարգավորեք դրանց հիման վրա ձեր հարկային հաշվարկները,

Արթուր
Արթուր
3 տարի առաջ

Ինքնարժեքի հաշվարկը մաքսային արժեքի հետ կապ չունի։ Ինքնարժեքը ձևավորվում է ձեռքբերման հաշվի գումար + տրանսպորտային ծախսեր + այլ ուղղակի ծախսեր։ Վաճառքի պահով մի ժամանակ սահմանափակում էր գործում՝ ներմուծման ԱԱՀ-ն վաճառքի ԱԱՀ-ից բարձր լինելու դեպքում հաշվանցման ենթակա չէր։ Հիմա նման սահմանափակում կարծես թե չկա։