Նպաստ փոխարինող աշխատակցին

Սոնա․

Հարգելիներս, ունենք մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ուսուցիչ, ում փոխարինող ուսուցիչը նույնպես ծննդաբերել է, նրան նույնպես ձևակերպե՞մ երեխայի խնամքի արձակուրդ, թե՞ ազատեմ աշխատանքից:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 մեկնաբանություն
Tigran
Tigran
4 տարի առաջ

Նրան նույնպես պետք է ձևակերպեք երեխայի խնամքի արձակուրդ, ազատել չեք կարող:

Մարիաննա
Մարիաննա
4 տարի առաջ

Փոխարինող աշխատողի համար նույնպես պետք է ձևակերպել երեխայի խնամքի արձակուրդ։ Հիշեցնեմ, որ փոխարինող աշխատողի պայմանագրի ժամկետը մինչև հիմնական աշխատողի աշխատանքի վերադառնալն է։

Սոնա
Սոնա
4 տարի առաջ

Իսկ եթե մյուս ուսուցիչը սեպտեմբերին գա աշխատանքի, այդ ժամանակ նոր ազատե՞ մ։

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Սոնա

Մյուս ուսուցիչը սեպտեմբերին հանգիստ կարող է գալ աշխատանքի, այդ ժամանակ էլ իրավունք չունեք ազատելու մինչև 1 տարին խնամքի արձակուրդի չլրանա։

Nerses
Nerses
4 տարի առաջ

Ազատել չեք կարող։

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Ազատել կարող եք միայն կազմակերպության լուծարման դեպքում։