27/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Ալլա
Ալլա
5 տարի առաջ

Քանի որ դուք չեք գործում ընդհանուր հարկման դաշտում , դուք շահույթի հաշվարկ չեք ներկայացնելու հարկային մարմիններին, այլ կատարելու եք ձեր համար ֆինանսական վերլուծություն , ուստի այդ դեպքում չեն գործելու շահութահարկի հաշվարկման համար սահմանափակումները, այլ դուք պետք է ճշգրտորեն վերլուծեք ձեր կողմից կատարված ծախսերը։

Tigran
Tigran
5 տարի առաջ

Շրջհարկ վճարողները տարվա վերջում շահույթը հաշվարկելիս չեն կարող հաշվի առնել օրենքով սահմանված նվազեցվող ծախսերի թույլատրելի չափերը, այդ ծախսերի հաշվարկները պետք է նկատի առնեք ֆինանսական հաշվառման տեսանկյունից: 

Hayk
Hayk
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Հարգելի Տիգրան, ստացվում է, որ շահույթը հաշվելիս պետք է նվազեցնեմ բոլոր ծախսերը: Օրինակ` եթե վառելիքի գծով ծախսը գերազանցում է թույլատրելի չափը, միևնույն է պետք է հանեմ հասույթից, քանի որ ֆինանսական առումով դա նույնպես ծախս է:

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Hayk

Այո, ֆինանսական առումով բոլոր ծախս են ու պետք է հաշվարկվեն, իսկ շրջհարկի առումով էական չեն ձեր ծախսերը, եթե առևտրային կամ հանրային սննդի գործունեություն չեն իրականացվում:

Hayk
Hayk
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալություն