Շոգու և էլեկտրաէներգիայի ինքնարժեքի հաշվարկ

Լիա․

Բարև ձեզ։

Կազմակերպությունում գործում է 2 օժանդակ արտադրամասեր` կաթսայատունը և էլեկտրակայանը։ Հաշվետու ամսում կաթսայատունը կատարել է 120 000 հազ դրամի ծախսեր` արտադրելով 220 տ շոգի, որից 20 տ հատկացրել է էլեկտրակայանին։ էլեկտրակայանը կատարել է 1 000 000 հազ դրամի ծախս, արտադրելով 5500 կվտ/ժամ էներգիա, որից 500 կվտ /ժամը հատկացրել է կաթսայատանը։ Հարկավոր է հաշվել 1 տ շոգու և 1 կվտ /ժամ էներգիայի ինքնարժեքը։

Դիտել այլ հաշվապահական խնդիրներ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 մեկնաբանություն
Tigran
Tigran
1 տարի առաջ

1000000 հազ դրամի/5500 կվտ/ժամ էներգիա,–181.81դրամ*500 կվտ /ժամ-90909 դրամ,

1տ շոգու ինքնարժեքը։120000+90909/220-ի 958.67դրամ

1 կվտ /ժամ էներգիայի ինքնարժեքը։ 1000000+19173դրամ/5500-ի
20*958.67դրամ-19173,

Լիա
Լիա
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալ եմ, եսել եմ 958 և 185 ստացել, բայց պատասխանը 600 և 20 նշված, դրա համար պետք էր մեկի կարծիքնել։

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Լիա

դե թող բացատրեն ոնց են ստանում պատասխանը 600 և 20,  

Ռաիսա
Ռաիսա
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Հարգելի Տիգրան վերը նշվածում գրված է 1 000 000 հազ դրամի ծախս, ինձ թվում է վրիպակ է, պետք է լինի 100000 դրամի ծախս, այս ձևով հաշվարը իմ կարծիքով ստացվում է

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Ռաիսա

դե էտ մասի հաշվարկը 10 անգամով փոքր հաշվեք, դե ինչ տվյալ գրել եք ,դրան նայելով հաշվարկ էի գրել,

Ռաիսա
Ռաիսա
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Ես չեմ հեղինակը, ես չեմ գրել հարցը, պարզապես ինձ էլ շատ հետաքրքիր էր, և ոչ միայն այս հարցը, բազմաթիվ հարցեր կան որտեղ ակտիվ և ճիշտ պատասխանում եք դուք, պատասխանները նայելուց շատ բաներ սովորում եմ նաև ես, որի համար շնորհակալ եմ

Լիա
Լիա
1 տարի առաջ
Ի պատասխան  Ռաիսա

Շնորհակալ եմ Ռաիսա, ես էլ հաշվարկեցի 100 000ով, ստացվում է 592 և 20։ Հավանաբար խնդրագրքում վրիպակ է եղել։ Ես ճիշտ թվեր եմ գրել այստեղ։

ԱԿԽ
ԱԿԽ
1 տարի առաջ

20տ և 500 կվտ/ժամ-ն արդեն ծախսերի մեջ են։
Փաստացի արտադրվել է 200տ և 5000 կվտ/Ժամ։
1000000-ը վրիպակ է պետք է լինի 100000։
Կունենանք 120000/20=600 և 100000/5000=20: