22/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 մեկնաբանություն
Մարիաննա
Մարիաննա
5 տարի առաջ

Բարև Ձեզ։ Աշխատակիցը աշխատել է 12 օր։ Անհրաժեշտ է աշխատավարձը բաժանել ամսվա աշխատանքային օրերի և բազմապատկել աշխատած օրերով՝ 100000/26*12=46154 դրամ։

Tigran
Tigran
5 տարի առաջ

Օգոստոսի աշխատանքային օրերի թիվը 26 է: Եթե ժամավճարով եք վճարում, ապա ստացվում է ճիշտ է, եթե ըստ օրերի, ապա սխալ է, վարձատրության ո՞ր ձևն եք կիրառում:

Ներսես
Ներսես
5 տարի առաջ

Պետք է հիմք ընդունել պայմանագրում նշված վարձատրության հաշվարկման ձևը, ժամավճարային է, թե դրույքային, ըստ դրա կատարել հաշվարկը, ժամավճարայինի դեպքում այո, ճիշտ եք հաշվել:

Ռոման
Ռոման
5 տարի առաջ
Ի պատասխան  Ներսես

Աշխատում է նորմալ դրույքով, բայց փաստացի, եթե առաջին օրը աշխատել է 2 ժամ 8 ժամի փոխարեն՝ տվյալ դեպքում ինչպե՞ս հաշվարկել:

Նունե
Նունե
5 տարի առաջ

Այո, հաշվարկը ճիշտ է՝ 100 000 / 174 * 80 ժամ

Հերմինե
Հերմինե
5 տարի առաջ

Եթե դուք աշխատողին ընդունել եք աշխատանքի մշտական ամսական 100 000 դրույքաչափով, ուրեմն վճարելու ժամանակ պետք է հաշվի առնեք միայն աշխատած օրերը, այսինքն՝ 100 000 բաժանեք տվյալ ամսվա աշխատանքային ընդհանուր օրերի վրա և բազմապատեք աշխատած օրերով, ժամերով հաշվվում է միայն ժամավճարով ընդունած աշխատակցի աշխատավարձը:

Արա
Արա
5 տարի առաջ

Տվյալ դեպքում պիտի ամսվա աշխատավարձը բաժանել ժամերի, ստանալ միջին ժամային աշխատավարձը, ապա բազմապատկել 80 ժամվա։