Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 մեկնաբանություն
Տիգրան
Տիգրան
5 տարի առաջ

Պետք է հրամանը գրել հաջորդող առաջին աշխատանքային օրը, սակայն օր նշել դրա նախորդող աշխատանքային օրով, իսկ հարկայինով ազատել կարելի է հենց ավարտման օրով:

Գայանե
Գայանե
5 տարի առաջ

Աշխատողը կարող է լուծել որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը` պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց առնվազն տասն օր առաջ գրավոր ծանուցելով գործատուին: Եթե աշխատողը չի ծանուցել գործատուին որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին եւ պայմանագրով նախատեսված վերջին աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրը դուրս չի եկել աշխատանքի, ապա պայմանագիրը համարվում է լուծված, եւ գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ այդպիսի պահանջ ներկայացվելու օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում: Եթե որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո պայմանագիրը չի լուծվում սույն հոդվածով սահմանված կարգով, եւ աշխատանքային հարաբերությունները շարունակվում են, ապա պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով, իսկ հարկայինով ազատման դեպքում կարող է ազատման ավարտման օրով։

Nerses
Nerses
5 տարի առաջ

Որ օրը ներկայացնում եք հարկային, տվյալ օրը նշեք հրամանում:

Իննա
Իննա
5 տարի առաջ

Աշխատանքից ազատման հայտը պետք է ներկայացնել նախորդ օրը՝ պայմանագրի վերջնաժամկետի ամսաթվով։

Karine
Karine
5 տարի առաջ

Հրամանը կարող եք գրել ազատման նախորդ աշխատանքային օրը, նշելով ազատման ամսաթիվը։ Հարկայինով կարող եք ազատել հաջորդ աշխատանքային օրը։

Նարինե Հարությունյան
Նարինե Հարությունյան
5 տարի առաջ

Ազատեք այն օրով, որ օրը որ ավարտվում է պայմանագիրը, հրամանը նախապես տվեք և պայմանագրի ժամկետի ավարտվելու նախորդ աշխատանքային օրը աշխատողի հետ կատարեք լրիվ վերջնահաշվարկ, հարկայինով հայտը ներկայացվում է աշխատակցի ազատման ամսաթվից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: