22/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 մեկնաբանություն
Հերմինե
Հերմինե
16 տարի առաջ

Հարգելի Նառա
Այո պետք է նարկայացնեք հոկտեմբեր ամսին հաշվետվության հետ մեկտեղ, չեն կարող ասել ժամկետը անցել է
3. Ծախսը փոխհատուցելու նպատակով գործատուն պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին հաշվետվության հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն (այսուհետ` հարկային մարմին) է ներկայացնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և հարկային մարմնի կողմից սահմանված ձևի տեղեկանք` կցելով հաշվետու ամսվա ընթացքում վճարված ապահովագրական նպաստների նշանակման և վճարման համար հիմք հանդիսացած ժամանակավոր անաշխատունակության թերթիկի (թերթիկների) լուսապատճենը (լուսապատճենները):

Բայց ուզում եմ Ձեզ ասել, որ նման դեպք եղել է իմ մոտ, տեղեկանքը ներկայացրել եմ ՀՏ մինչև հաշվետվությունը ներկայացնելը. ես էլ չէի սպասում բայց հաստատել են, 🙂 Դուք էլ փորձեք միգուցե ստացվի 😉

Հերմինե
Հերմինե
16 տարի առաջ

Վերջին հարցի հետ կապված
Այո Օգոստոս ամսվա ամբողջ սոց վճարը /3 տոկոսն էլ հետը/ չեք փոխանցում

Սույն կարգով սահմանվում է գործատուի միջոցներից ապահովագրական նպաստները վճարելու համար կատարված ծախսերը (այսուհետ` ծախս) փոխհատուցելու կարգը:
2. Գործատուն վարձու աշխատողներին ապահովագրական նպաստը վճարում է տվյալ ամսվա համար հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվին:
Եթե տվյալ ամսվա համար հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովության վճարները բավարար չեն, ապա գործատուն ապահովագրական նպաստի պակասող մասը վճարում է իր միջոցներից, որը փոխհատուցում է Հայաստանի Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը (այսուհետ` սոցիալական ապահովության պետական ծառայություն):