22/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Գնել
Գնել
16 տարի առաջ

Հարգելի Արտյոմ,

Ձեր հարցերի պատասխանները տես ներքո,

ա) ՀԴՄ պետք չէ, եթե գորարքները անկանխիկ են (Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին օրենք, Հոդված 4.1):
բ) ԱԱՀ Օրենք, Հոդված 34. Զբոսաշրջության գործունեության մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում զբոսաշրջիկներին (այդ թվում` այլ զբոսաշրջիկային գործակալությունների հետ կնքված պայմանագրերի հիման վրա) մատուցվող ծառայությունների ընդհանուր արժեքը` առանց միջազգային ուղևորափոխադրման համար զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց կողմից վճարվող գումարների: Օտարերկրյա անձանց մատուցվող զբոսաշրջային ծառայությունները, ինչպես նաև զբոսաշրջիկային գործակալությունների կողմից մատուցվող գործակալական ծառայություններն ազատվում են ավելացված արժեքի հարկից, եթե այդ ծառայությունների շրջանակներում ուղևորությունները, ճանապարհորդությունները, էքսկուրսիաները իրականացվում են Հայաստանի Հանրապետության տարածքում:

Հարգանգով, Գնել Խաչատրյան

Արշավիր
Արշավիր
10 տարի առաջ
Ի պատասխան  Գնել

Հարգելի Գնել, խնդրում եմ պարզաբանեք մի հարց.

Տուրիստական կազմակերպությունը, որը գործում է ՀՀ ում շրջ. հարկով և ունի գործակալական պայմանագիր Վրաստանի Հանրապետության տուր օպերատորի հետ, որից ստանալով արտասահմանյան հյուրանոցների տուր փաթեթներ՝ վաճառում է ՀՀ քաղաքացիներին, արդյո՞ք պետք է հաշվարկի ոչ ռեզիդենտի շահութահարկ, ծառայության ստացումը որտե՞ղ է համարվում: