Օղու արտադրություն սկսելու համար

Մերի.

Բարև Ձեզ։ Մենք ցանկանում ենք մրգային օղիների արտադրություն սկսել։ Ծանուցումը ներկայացրել ենք ֆինանսների նախարարություն։ Կխնդրեի օգնեիք հասկանալ հետագա ընթացքը. շիշ, շշալցում, պիտակների ձեռք բերման կարգ ու վայր, ակցիզային հարկի վճարման վայր, դրոշմանիշների ձեռք բերման կարգ և արժեք, և այլ պետական բոլոր վճարումներ և ընթացակարգ։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 մեկնաբանություն
Tigran
Tigran
4 տարի առաջ

Ֆինանսների նախարարությունը հրամանով ձեզ կտրամադրի տեղեկություն այդ մասին։ Շիշը շիշ արտադրողից, շշալցումը ծանուցման հայտում նշված վայրում,հասցեում, պիտակների ձեռք բերումը տեսեք որ տպարանից է հարմար, ակցիզային հարկի վճարումը միասնական հաշվին ըստ տվյալ տեսակի դրույքաչափի, դրոշմանիշների ձեռք բերման համար պետք է ներկայացնեք էլեկտրոնային հայտ ու գնաք ստանաք, արժեքը 0: Այլ վճարումների մասով չեք գրել որ հարկման համակարգն եք ընտրել:

Նարինե
Նարինե
4 տարի առաջ

Բնապահպանական հաշվետվություն պե՞տք է ներկայացնել, թե՞ ոչ: Նշեմ, որ արտադրությունը դեռ չենք սկսել, բայց լիցենզիա ստացել ենք: