Ընկերություն՝ Պենոտեքս ՍՊԸ
Հասցե՝ Նոր Նորք, Թևոսյան 115/14
Հեռախոս՝ +37499662005
Էլ․ փոստ՝ hrpenotex1@gmail.com
Թափուր աշխատատեղ՝ Ֆինանսական բաժնի մասնագետ
Աշխատանքի նկարագրություն՝ «Պենոտեքս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու, պատասխանատու և անալիտիկ մտածողությամբ Ֆինանսական բաժնի մասնագետի։
Պարտականություններ․
- Իրականացնել ֆինանսական գործընթացների փաստաթղթաշրջանառությունը, համակարգել և օժանդակել ընթացիկ աշխատանքները,
- Ընկերության նյութական ակտիվների մուտքերի և ելքերի, ինչպես նաև ծախսերի ու եկամուտների հաշվառում և վերահսկում,
- Իրականացնել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի մոնիթորինգ,
- Ձևակերպել դրամական հոսքերը / հայտնաբերել սխալները և ռիսկերը,
- Բացահայտել ֆինանսական շեղումները, ուսումնասիրել դրանց պատճառները և ներկայացնել լուծումներ,
- Վերահսկել ընկերության կողմից հաստատված ֆինանսական ընթացակարգերը և պահպանել ներքին կանոնակարգերը,
- Մասնակցել ֆինանսական կանխատեսումների, սցենարների և նոր ֆինանսական մոդելների մշակմանը,
- Արտադրության, գնումների, վաճառքի պլանավորում,
- Իրականացնել ինքնարժեքի վերլուծություն արտադրանքի և ապրանքների վերաբերյալ, վերահսկել շարժը և բացահայտել շեղման պատճառները,
- Ներմուծումների (ԵՏՄ, երրորդ երկիր) ձևակերպում ՝ ապրանքի ստեղծումից մինչև ամբողջական փաթեթեի լիարժեք ձևակերպում,
- Իրականացնել հումքի, նյութերի, պատրաստի արտադրանքի և այլ նյութական արժեքների հաշվառում,
- Գույքագրումների ձևակերպում / վերլուծություն,
- Մասնակցել ամսական, եռամսյակային և տարեկան ֆինանսական ու կառավարչական հաշվետվությունների կազմանը,
- Վերահսկել օպերատորների կողմից տվյալների ճիշտ և ժամանակին մուտքագրումը,
- Իրականացնել հաստիքից բխող այլ պարտականություններ։
Պահանջներ՝ - Բարձրագույն կրթություն (տնտեսագիտական, ֆինանսական կամ հաշվապահական ոլորտում),
- Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ՝ որպես ֆինանսիստ (արտադրության և ներմուծման ոլորտում փորձը պարտադիր է),
- Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներ իմացություն,
- ՀՀ հարկային օրենսդրության իմացություն,
- Ֆինանսական համակարգերի և ERP համակարգերի հետ աշխատանք` 1C (8.3), Tax Service և Excel ծրագրերի վարժ տիրապետում,
- Մեծածավալ տվյալներ մշակելու, վերլուծելու և հստակ եզրակացություններ ներկայացնելու կարողություն,
- Պատասխանատվություն, նախաձեռնողականություն և գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու բարձր մշակույթ,
- Բյուջեի, արտադրության, վաճառքի պլանավորման գործառնական փորձ,
- Լարված իրավիճակներում արագ կողմնորոշվելու և աշխատելու ունակություն,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ և թիմում աշխատելու կարողություն։
Հավելյալ նշումներ․
Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից ուրբաթ, 09։00-18։00
Հասցե՝ Նոր Նորք, Թևոսյան 115/14
Մենք առաջարկում ենք՝
- Բարձր աշխատավարձ,
- Կորպորատիվ զեղչեր ընկերության արտադրանքի համար,
- Համեղ և անվճար ընդմիջում,
- Ծառայողական մեքենա
Այլ նշումներ՝ Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից ուրբաթ, 09։00-18։00