աշխատանք
հաշվապահական ծրագիր

«

»

Aug 02 2010

Արձակուրդայինի հաշվարկ

Սերինե.

Խնդրում եմ ինձ օգնել, ինչպե՞ս հաշվել լրագրողների արձակուրդայինը, արդյոք տարբերվում է լրագրողների արձակուրդային օրերի քանակը:

4 կարծիք

Skip to կարծիք form

  1. Accountant.am

    Հարգելի Սերինե, աշխատանքային օրենսդրության մեջ լրագրողների վերաբերյալ առանձին հոդվածի կամ կետի չեմ հանդիպել, այնպես որ, իմ կարծիքով, արձակուրդայինի հաշվարկը կատարվում է այնպես, ինչպես մյուսներինը:

  2. Նաիրա

    Լրագրողներին ոչ թե 28,այլ 32 օրացուցային օր է,ըստ ԱՄԵՆԱՄՅԱ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԱՅԴ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2005 թվականի N 1384-Ն որոշման:Չնայած ՀՀ աշխատանքային օրենսգրքի նոր փոփոխությունների,որը օգոստոսի 7-ից ուժի մեջ է մտնելու,ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր:Այդ դեպքում վերը նշված կառավարության որոշման մեջ նույնպես փոփոխություններ կլինեն:

  3. Լիլիթ

    Հարգելի Նարիա,
    Ձեր նշած օրենքը գործելու է նոր կնքվող պայմանագրերի համար, թե բոլոր պայմանագրերը պետք է փոփոխվեն…..կամ եթե պայմանագրի ժամկետը երկարացնում են, այդ դեպքում փոփոխություն անենք?Իսկ արձակուրդայինի հաշվարկնամ կարգը չի փոխվելու??

    Շնորհակալություն

  4. Նաիրա

    Նոր օրենքում ինչպես գրված է այնպես էլ պետք է անեք,մինչև օգոստոս օրացուցային օրերով կտաք արձակուրդը,իսկ օգոստոսից հետո աշխատանքային օրերով,հաշվարկման կարգն էլ է փոխվելու, լավ կլինի բացեք փոփոխությունները կարդաք http://www.accountant.am/?p=5089

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *


Կարող եք թողնել Ձեր կարծիքը, մեկնաբանությունը, հարցը: Գրեք այն առանց ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ("Caps Lock" ստեղնը անջատած), առանց այս < նախադասություն > նշանների, հայերեն լեզվով և հայերեն տառերով` օգտվելով Armenian Phonetic Unicode-ից: