3

Ի՞նչ հարկեր պետք է մուծի Ա/Ձ-ն

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`10/08/2010 Ա/Ձ, Ֆիզ. անձ, Հարկեր և տուրքեր, Հարց ու պատասխան

Gurgen.

Բարև Ձեզ։
Ա/Ձի միջոցով կարող եմ կատարել վերանորոգման և դիզայնի աշխատանքներ։ Ի՞նչ հարկեր պետք է մուծեմ։ Նախապես շնորհակալություն

Tags: ,

 
2

Աշխատանք համատեղությամբ

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`9/08/2010 Աշխատավարձ, կադրեր, Հարց ու պատասխան

Nano.

Հարգելի էքսպերտ, շատ եմ խնդրում օգնել ինձ հետևյալ հարցում.
Մեր կազմակերպության աշխատակիցներից մեկը մեկ տարի առաջ համատեղությամբ աշխատում էր նաև բուհում, մեր մոտ հիմնական աշխատող համարվելով: Այս ուս. տարվա վերջ, հուլիսին նա ցանկանում է մեր մոտ լինել համատեղությամբ իսկ բուհում հիմնական աշխատող: Բուհի կադրերի բաժնի աշխատակիցը ինձ ասեց որ աշխատանքային գրքույկը փակեմ: Ես ուզում էի համաձայնագիր կցել պայմանագրին փոխադրելով հիմնական աշխատանքից համատեղումով աշխատանքի համաձայն իր դիմումի: Բայց նույն կադրերի աշխատակիցը պարտադրել էր, որպեսզի ես գրքույկի մեջ գրեմ հետևյալը. …շարունակություն

Tags: , , ,

 
0

Զեղչի կիրառում

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`9/08/2010 Այլ, Հարց ու պատասխան

Hayk.

Բարև. Երբ կազմակերպությունը մատուցում է ծառայություն, պայմանագրով նախատեսված է ծառայությունների մատուցման գին. կարող է արդյոք կազմակերպությունը կիրառել զեղչ, և եթե այո, ինչպես դա պետք է ձևակերպվի: Եվ արդյոք կիրառված զեղչը չի հակասում հարկային օրենսդրությանը:
Նշեմ, որ կազմակերպությունը իրականացնում է բազմաբնակարան բնակելի շենքի լիազորային կառավարում, այսինքն սպասարկում է բնակելի շենքը:

Tags:

 
1

Յուղման կետ բացելու համար

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`9/08/2010 Այլ, Հարկեր և տուրքեր, Հարց ու պատասխան

Արփինե.

Ես անչափ շնորհակալ եմ իմ բոլոր հարցերին պատախանելու համար:
Խնդրում եմ օգնեք ինձ ևս մեկ հարցում` յուղման կետ բացելու համար ինչ հարկեր են պետք մուծել:

Tags: ,

 
4

Աշխատավարձի վճարում

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`9/08/2010 Աշխատավարձ, կադրեր, Հարց ու պատասխան

Աստղիկ.

Բարև հարգելի գործընկերներ:
Խնդրում եմ ինձ օգնել, այն շատ շտապ է: Մահացել է աշխատակից: Ու՞մ իրավունք ունեմ տալ նրա աշխատավարձը և վերջնահաշիվը և ինչ փաստաթղթերի առկայության դեպքում : Խնդրում եմ ասեք նաև, թե որ օրենքն է դա կարգավորում: Կանխավ շնորհակալություն: Ակնկալում եմ շտապ պատասխան:

Tags:

 
1

Ամսագրերի վաճառք

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`8/08/2010 Այլ, Հարց ու պատասխան, Փաստաթղթեր, գրքեր

Ադրիանա.

Բարև ձեզ: Կարող եք օգնել, կազմակերպությունը զբաղվելու է ամսագրերի վաճառքով, ինչպես պետք է լինի հաշվապահական հաշվառումը և պետք է արդյոք առաքման գիրք, թե ՀԴՄ: Լույս է տեսնելու ամիսը 1 անգամ և վաճառվելու է կազմակերպություններին:

Tags: ,

 
6

Ամենամյա հերթական արձակուրդ

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`8/08/2010 Աշխատավարձ, կադրեր, Հարց ու պատասխան

Gayane.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք, ամենամյա հերթական արձակուրդի փոփոխման վերաբերյալ ի՞նչ նորություններ գիտեք,որը ուժի մեջ է մտնելու 09.08.10թ-ից:

Tags:

 
0

Մանրածախ առևտուր

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`8/08/2010 Այլ, Հարց ու պատասխան

Shusho.

Հարգելի հաշվապահներ, եթե գործ ունենք մանրածախ առևտրի հետ, ապա արդյոք պետք է ունենալ պահեստ, ու եթե այո, ապա վաճառքի դեպքում պետք է որևէ փաստաթուղթ լրացնել, և եթե այո, ապա ի՞նչ փաստաթուղթ:

Tags: ,

 
2

ՍՊԸ հիմնադրում

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`7/08/2010 Այլ, Հարց ու պատասխան

Արամ Սարգսյան.

Բարև Ձեզ… Ասեք խնդրեմ, ի՞նչ է հարկավոր ՍՊԸ հիմնելու համար: Ինչի՞ց է հարկավոր սկսել:

Tags:

 
1

Հետպահում աշխատավարձից

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`6/08/2010 Աշխատավարձ, կադրեր, Հարց ու պատասխան

Marine.

Ո՞ր դեպքերում իրավունք ունեն կատարել հետպահում աշխատավարձից:

Tags:

 
1

Վերջնահաշվարկի վերաբերյալ

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`6/08/2010 Աշխատավարձ, կադրեր, Հարց ու պատասխան

Նառա.

Հարգելի Կոլեգաներ խնդրում եմ ինձ օգնեք.
Ինչպես կատարեմ վերջնահաշվարկը եթե աշխատակիցը ազատվում է աշխատանքից 07.08-ով եւ դրանից առաջ 29.03-ից մինչեւ 26.04 գտնվել է հերթական արձակուրդում: Աշխատավարձը կազմել է 45000 դր.:
Կանխավ շնորհակալություն:

Tags: , ,

 
1

Աշխատավարձի վերահաշվարկ

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`6/08/2010 Աշխատավարձ, կադրեր, Հարց ու պատասխան

Լուսինե.

Բարև Ձեզ,խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս.ինքնուրույն հայտնաբերել եմ աշխատավարձի սխալ հաշվարկ 2009թ. և 2010թ.-ի մինչև հուլիս ամիսը:Արդյոք կարող եմ վերահաշվարկ կատարել հուլիսին 2010թ.ի աշխատավարձերը,իսկ օգոստոսին 2009թ.-ի վերահաշվարկը,և արդյոք կարող ենք աշխատավարձը և վերահաշվարկը վճարել միևնույն ցուցակով այն դեպքում,երբ աշխատողներ կան ազատված:

Tags: ,

 
2

Կադրային գործ

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`6/08/2010 Աշխատավարձ, կադրեր, Հարց ու պատասխան

Ժաննա.

Ես հիմա մի քանի փոքր ֆիրմաների կադրերի բաժնում եմ աշխատում:Երբեմն լինում են հարցեր, որոնց դժվարանում եմ լուծումներ տալ:Ակնկալում եմ Ձեր աջակցությունը:Կանխավ շնորհակալ եմ:

Tags:

 
2

Ի՞նչ հարկային պարտավորություններ ունի մանկապարտեզը

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`6/08/2010 Հարկեր և տուրքեր, Հարց ու պատասխան

Հեղինե.

Հարգելի պատասխանող, ինձ հետաքրքրում է , թե ինչ հարկային պարտավորություններ ունի մասնավոր մսուր–մանկապարտեզը և ինչ պայմաններով է տրամադրվում լիցենզիա՝ նման գործունեություն ծավալելու համար;
2. Կա արդյոք մաքսազերծում անձնական օգտագործման համակարգչի ՀՀ տեղափոխման դեպքում /նոթբուք/ ՌԴ-ից՝ ՌԴ քաղաքացու կողմից։

Tags: , , ,

 
1

Կազմակերպությունը չունի սեփական տրանսպորտային միջոց

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`6/08/2010 Այլ, Հարց ու պատասխան

Վիգեն.

Մեր կազմակերպությունը չունի սեփական տրանսպորտային միջոց:
Կարող է արդյոք տնօրենն իր անձնական տրանսպորտային միջոցն, առանց վարձակալության պայմանագրի, օգտագործելու դիմաց, կազմակերպության անունից ձեռք բերել վառելիք /բենզին/ և որոշակի ամսական քանակությամբ օգտագործել այն կազմակերպության խնդիրները հոգալու նպատակով:

Շնորհակալություն:

Tags: ,

Copyright © 2010 accountant.am — Կայք հաշվապահների համար և ոչ միայն All rights reserved.

Development: Babken Juharyan, Ara Ananyan

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
Check Google Page Rank