Posts Tagged ‘դուրս գրում’

ՀՄ դուրս գրելու փաստաթղթեր

GAYANE.

Խնդրում են պատասխանել հետևյալ հարցին. կազմակերպության հիմնական միջոցները (մինչև 1992 թ-ը ստացված) դուրս գրելու համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:

Կազմակերպությունը մանկական սնունդ է ներմուծել

28

Սևակ.

Բարև Ձեզ, ինձ շտապ պրոֆեսիոնալ հաշվապահի օգնություն է պետք, նախապես շնորհակալ եմ: Իսկ հարցս հետևյալն է. կազմակերպությունը մանկական սնունդ է ներմուծել Հայաստան ու մաքսային մարմիններին վճարվել է ներմուծված ապրանքների համար հաշվարկված ԱԱՀ-ի գումարները: Այնուհետև համապատասխան դուրսգրման ակտով ժամկետանց լինելու հիմքով ներկրված ապրանքների մի մասը դուրս է գրվել և ոչնչացվել: Կատարված ստուգման արդյունքում կազմվել է ստուգման ակտ, որով արձանագրվել է, որ խախտվել է ԱԱՀ-ի մասին օրենքի 23-րդ հոդվածի վերջին պարբերության պահանջները, և ԱԱՀ հաշվանցված գումարների ճշտում չի կատարվել ու արդյունքում բյուջե չի վճարվել ԱԱՀ-ի գումարները, ԱԱՀ-ի հաշվարկ չի ներկայացվել: Խնդրում եմ պատասխանել` արդյո՞ք ճիշտ է կազմվել ստուգման ակտը: Չէ՞ որ ընկերությունը դուրս գրված ապրանքների համար արդեն ներմուծման ժամանակ վճարել էր ԱԱՀ-ի գումարը, իսկ դուրս գրված ապրանքներով նա ԱԱՀ-ով հարկվող գործարքներ չի կատարել, ու մաքսային մարմիններին վճարված ԱԱՀ-ի գումարը չի վերադարձվել, դուրս է գալիս ընկերությունը կրկնակի հարկման է ենթարկվում միևնույն ապրանքների համար ընդամենը վերահաշվարկ չներկայացնելու համար: Շնորհակալ եմ:

Ապրանքի դուրսգրում

27

Արթուր.

Խնդրում եմ, եթե հնարավոր է, շտապ պատասխանել մի հարցի` ջրահեռացման խափանման պատճառով վնասվել է ապրանքների մի մասը, որոնք պիտանի չեն վաճառքի: Ինչպե՞ս է դուրսգրման կարգը:

Խոտան ապրանքների դուրսգրման հետ կապված

Arno.

Հարգելի հաշվապահներ, խանութում ունենք ապրանքներ, որոնք խոտան են, ետ վերադարձ չենք կարող անել, ինչպե՞ս դուրս գրենք: Շնորհակալություն:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
Check Google Page Rank
Powered by WordPress | Designed by: buy backlinks | Thanks to seo, seo services and Insanity Workout