Ապրանքի ավելցուկի ելքագրում

Աննա․

Բարև ձեզ։ Կարո՞ղ է կազմակերպությունը հաշվետվության և փաստացի մնացորդների միջև տվյալները ճշգրտելու համար ելքագրել ավելորդ ապրանքները առանց շահութահարկում ծախս ճանաչելու, և ի՞նչ փաստաթղթերով պետք է դա հիմնավորվի:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Gevorg Grigoryan
Gevorg Grigoryan
3 տարի առաջ

Հարգելի Աննա, չի կարող: Ի՞նչ է նշանակում ավելորդ ապրանք։
Գույքագրման արդյուքում ավելցուկը դիտվում է եկամուտ, պակոսորդի դեպքում` վնաս։

Աննա
Աննա
3 տարի առաջ
Ի պատասխան  Gevorg Grigoryan

Այսպես ասեմ, ստեղծվել է մի իրավիճակ, որ կենկրետ ամսաթվի դրությամբ հաշվետվության մեջ ներկայացրած թիվը չի համապատասխանում իրականում առկա ապրանքների թվին ու այդ սխալը գալիս է շատ հին ժամանակներից, նախկին հաշվապահները ոչինչ չեն արել ու թիվը այդպես սխալ էլ մնացել է ու որ եսռլ թողնեմ այդպես սխալ էլ կշարունակվի: հիմա ուզում եմ ուղղեմ: Ոնց կարելիա ուղղել: մտածել եմելքագրել այդ սխալմամբ ցույց տրված ավելորդ ապրանքները առանց շահութահարկի մեջ ծախս ճանաչելու:
Եթե այդպես հնարավոր չէ, ուրիշ ինչ կարելի է անել

Tigran
Tigran
3 տարի առաջ

եթե գույքագրում կատարել եք,ապա պետք է ակտ կազմեք կորուստների ու դա արդեն շահութահարկի հաշվով հաշվարկի տարր կճանաչվի,

Knarik
Knarik
3 տարի առաջ

Կազմեք հանձնաժողով, քննարկեք հարցը,գույքագրում արեք և դուրս գրեք:Իսկ ծախս ճանաչել կամ չճանաչել կարող եք: