աշխատանք

Tag Archive: հաշվապահական ծրագիր

Jul 25 2014

Իսկ դուք գիտե՞ք, որո՞նք են հաճախորդների երեք ամենատարածված մոլորությունները՝ կապված 1C – ի ծրագրերի հետ:

1. 1C –ը թանկ որոշում չէ
2. 1C – ը կարող է ներդնել ցանկացած ֆրենչայզի, որը գտնվում է մոտակա գրասենյակում
3. 1С-ը բարդ ծրագրային պրոդուկտ չի համարվում, ինչը նշանակում է, որ նրա ներդրումից ռիսկերը մինիմալ են, իսկ ներդրման ժամկետները կարող են լինել ամենակարճը:

Ի՞նչ է սովորաբար տեղի ունենում, երբ հաճախորդը դրանում համոզված է, իսկ ՏՏ-գործընկերը, ցանկանալով ամեն գնով ստանալ նախագիծը, չի շտապում ցրել այդ մոլորությունները: Նախագիծը զարմանալիորեն ընդլայնվում է իրագործման ընթացքում, բյուջեն անկանխատեսելիորեն աճում է, ժամկետները ձգվում են, դուք ստիպված եք լինում ավելի խորապես մոտենալ նախագծի իրագործմանը, բայց դա չի օգնում հասկանալ՝ ինչո՞ւ բիզնես-գործընթացները մի կողմ չեն դրվում նոր համակարգի միջոցով և ե՞րբ ղեկավարները կտեսնեն ՏՏ-լուծումների իրական ազդեցությունը:
Դուք ցանկանում էիք «արկղից վերցրած» պատրաստի լուծումներ կիրառել, բայց ստացաք անվերջանալի բարեփոփումների մի հսկա շարան: Դուք պլանավորել էիք արագացնել ձեր աշխատակիցների աշխատանքը, իսկ հիմա Կարդալ ավելին … »

Jul 23 2014

Հաշվապահական ծրագրում մուտքի/ելքի օրդերի լրացման հետ կապված

Վարդուհի.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել ՀԾ Հաշվապահ 6 մուտքի կամ ելքի օրդեր լրացնել: Ամենավերևում տրված է դրամարկղ, որը պետք է լրացնել, խնդրում եմ ասել այդ տողի լրացման ձևը, քանի որ ես փորձել եմ, բայց չի ստացվել: Նախորդ տարբերակի մեջ չկա նման տող:

Jul 08 2014

Հաշվապահական ծրագիր ռեստորանային և հյուրանոցային գործունեության համար

Աննա.

Ողջույն, ի՞նչ ծրագիր կառաջարկեք ռեստորանային և հյուրանոցային գործունեության համար:

Jul 02 2014

Ինֆոէքսպերտ – 1C Տեխնիկական աջակցություն

1C կառավարման ավտոմատացված համակարգը բարդ, դինամիկ փոփոխվող մեխանիզմ է, որի հուսալիությունն ու ֆունկցիոնալությունը պարբերական վերլուծության և վերահսկողության կարիք ունեն:

Ամեն տարի 1C տեղեկատվական համակարգերը կատարելագործվում են, առաջ են գալիս նոր հնարավորություններ, նրանց հետ աշխատանքը դառնում է ավելի հարմար և հետաքրքիր:

Միևնույն ժամանակ աճում են 1C համակարգի օգտատերերի և այն մատուցող մասնագետների որակավորման հանդեպ պահանջները: Դա առավել շատ վերաբերում է խոշոր ծրագրային պրոդուկտներին:

Ի՞նչն է մտնում 1C համակարգի Տեխնիկական սպասարկման հասկացության մեջ:

• 1C համակարգով աշխատանքում խորհրդատվության տրամադրում
• 1С համակարգում կանխարգելիչ և կանոնակարգված աշխատանքների իրականացում
• Դիագնոստիկա և թերությունների վերացում
• 1С համակարգի արագ ազդեցության վերլուծություն և օպտիմալացում
• Անհրաժեշտության դեպքում համակարգի ֆունկցիոնալության զարգացում

Կախված 1С համակարգում ծագող բարդություններից՝ խորհրդատվական ծառայությունները (1С – ի տեխնիկական սպասարկում) կարող են կրել տեխնիկական կամ մեթոդաբանական բնույթ և մատուցվել հետևյալ աշխատանքների գծով՝
• Կանոնակարգված օպերացիաների կատարման հաջորդականության մշակում
• Հաշվետու տվյալների ձևակերպում
• Տեղեկատուների, փաստաթղթերի կամ հաշվետու տվյալների լրացման կարգը
• Վերլուծական հատվածների արտացոլումը՝ դրանց միջոցով մասնագիտացված հաշվետվությունների ձևերի ձևակերպման հնարավորությամբ
• Հաշվապահական և հարկային հաշվառման ամբողջական և հավաստի պարամետրերի ավտոմատ լրացման ձև:

Jun 12 2014

Հաշվապահական ծրագրերի համեմետատությունների վերաբերյալ նյութեր

Tatev.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում. հնարավորինս սեղմ ժամկետներում անհրաժեշտ են ՀԾ և 1С ծրագրերի համեմետատությունների վերաբերյալ նյութեր կամ մեկնաբանություններ: Կանխավ շնորհակալություն:
P.S.Կարո՞ղ եք նշել գոնե մի կարևոր ֆունկցիա, որ 1С ծրագիրն ունի, իսկ ՀԾ-ն` ոչ:

May 27 2014

Տվյալների արտահանում ծրագրից

Աննա.

Ինչպե՞ս կարող եմ ՀԾ ծրագրից Աշխատավարձի հաշվարկը արտահանել XML ֆայլով Եկամտային հարկի հաշվետվության համար:
Կանխավ շնորհակալ եմ:

May 19 2014

Ինֆոէքսպերտ

May 09 2014

Ձևակերպման ուղղում ծրագրի մեջ

Մխիթար.

Բարև Ձեզ:
Աշխատում եմ ՀԾ ծրագրով:
Հունիս 2013 թ-ին աշխատավարձի ավել հաշվարկ եմ կատարել: Չեմ կարողանում այդ հաշվարկը հանել: Տալիս եմ 5271-7131 ձևակերպումը, չի ստացվում:

May 09 2014

Ծրագրի ուսուցողական գիրք

Արև.

Բարև ձեզ:
Ուզում եմ իմանալ` որտեղի՞ց է հնրավոր բեռնել “ՀԾ հաշվապահություն” ծրագրի ուսուցողական գիրքը կամ օնլայն սովորել ՀԾ ծրագիրը: Նախապես շնորհակալ եմ:

Apr 01 2014

Հաշվապահական ծրագիր սովորելու համար

Լիլիթ.

Հարգելի օպերատորներ և հաշվապահներ, ինձ հարկավոր է սովորել 1C ծրագիր սուպերմարկետում աշխատելու համար: Եթե ունեք այդ ծրագիրը, խնդրում եմ ուղարկեք: Նախապես շնորհակալություն:

Feb 20 2014

Հաշվապահական դասընթացներ ծրագրավորողների համար

222

Վարդգես.

Հարգելի կոլեգաներ, ողջույն:
Խնդրում եմ ինձ հուշեք, թե որտեղ (ո՞ւմ մոտ, ցանկալի է կազմակերպություն) կարելի է անցնել հաշվապահության դասընթացներ: Խնդիրը հաշվապահ պատրաստելը չէ, այլ ծրագրավորողներին հաշվապահություն սովորեցնելը, որպեսզի հետագայում հաշվապահական ծրագիրը մշակելիս բարդությունների առաջ չկանգնեն: Կանխավ շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար:

Feb 17 2014

Հաշվապահական ծրագրի ներբեռնում

Գարիկ.

Որտեղի՞ց կարող եմ ներբեռնել ՀԾ Հաշվապահ 2011:

Feb 04 2014

Հաշվապահական ծրագրի ուսուցողական գիրք

Լենա Խաչիկյան.

Խնդրում եմ, եթե կարող եք, ուղարկեք “ՀԾ 6 հաշվապահություն” ծրագրի ուսուցողական գիրք: Նախապես շնորհակալություն ձեր անշահախնդիր օգնության համար:

Jan 30 2014

Օպտիմում ուսումնական կենտրոնը այսուհետ հանդիսանում է 1C-ի հավաստագրված ուսուցման կենտրոն

Օպտիմում ուսումնական կենտրոնը այսուհետ հանդիսանում է 1C-ի հավաստագրված ուսուցման կենտրոն (1C Центр Сертифицированного Обучения (ЦСО)):
Այն տարածաշրջանում միակ կենտրոնն է, որում հնարավորություն է ընձեռվում սովորել 1C Հաշվապահություն, 1C Առևտրի կառավարում և 1 C Ծրագրավորում և քննության արդյունքում ստանալ 1C-ի կողմից տրամադրվող վկայական:
Հավաստագրված ուսումնական կետրոնի հիմնական առանձնահատկություններն են`
• Մասնագիտական խորհրդատվություն
• Ուսուցման իրականացում համաձայն 1C-ի կողմից տրամադրվող մեթոդական և մեթոդաբանական ուղեցույցների
• Լիցենզավորված ծրագրային փաթեթների կիրառում
• Մշտապես ծրագրային թարմացում
• Մասնակիցներին համապատասխան ուսումնական նյութերի և գրքերի տրամադրում
• 1C-ի կողմից տրամադրվող վկայական ուսումնական ծրագրի ավարտին
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապվել մեզ հետ հետևյալ հեռախոսահամարներով՝
(+374) 95 525 925
(+374) 060 525 92
Անցկացման վայր` Օպտիմում IT գրասենյակ (Գ. Նժդեհի 48/1)

Jan 30 2014

ՀԾ -ով աշխատավարձը ժամավճարով հաշվելու կարգը

Լյուդմիլա.

ՀԾ-ով ինչպե՞ս հաշվել աշխատողի աշխատավարձը ժամավճարով, օրինակ, եթե մեկ ժամվա համար վճարվելու է 3 000 դրամից սկսած, աշխատակցի հավելում պահում դաշտում ինչ եմ գրում: Շտապ է, կանխավ շնորհակալ եմ:

Nov 19 2013

ՖԻՆՍՈՖԹ ընկերությունը կազմակերպում է նոր ՀԾ-Հաշվապահ 6 համակարգի դասընթացներ

Հարգելի՛ հաշվապահներ,
ՖԻՆՍՈՖԹ ընկերությունը կազմակերպում է նոր ՀԾ-Հաշվապահ 6 համակարգի դասընթացներ.
- Համակարգի արագացված ուսուցում Ձեր գրասենյակում
- Անհատական դասընթացներ Ձեր գրասենյակում
- Անհատական և խմբակային դասընթացներ
Մանրամասները՝(010)564-522 (098) 606-181
www.finsoft.am

Nov 19 2013

Ծրագրի ցուցադրական տարբերակ

Հերմինե.

Հարգելիներս, որտեղից կարող եմ ներբեռնել 1C ծրագրի դեմո տարբերակը կամ ինքնուրույն, օնլայն եղանակով ինչպե՞ս այն սովորեմ:

Nov 10 2013

Ծրագրի ուսուցողական գիրք

ՌԱՖԻ.

Խնդրում եմ, եթե կարող եք, ուղարկեք “ՀԾ հաշվապահություն” ծրագրի ուսուցողական գիրք: Նախապես շնորհակալություն ձեր անշահախնդիր օգնության համար:

Nov 02 2013

ԻնֆոԷքսպերտը ներկայացնում է` 1C 8.2 Առևտրի կառավարում (11.1)

• Հաշվառման ընդգրկված ուղղություններն են
- Գնորդների հետ փոխհարաբերությունների կառավարում: CRM կամ Customer Relationship Management – ը (Գնորդների հետ փոխհարաբերությունների կառավարում) հանդիսանում է ձեռնարկությունների ժամանակակից ինֆորմացիոն համակարգերի անբաժան ելի մասը: Նախատեսվում է պայմանագրերի կնքման ու կատարման էտապներում տեղի ունեցած բոլոր իրադարձությունների գրանցում: Համակարգը թույլ է տալիս հետևյալ գործողությունները
- Յուրաքարչյուր գնորդի կարիքներին ուղղված անձնավորվոծ մոտեցում
- Կուտակվում է բոլոր կոնտրագենտների և նրանց աշխատակիցների կոնտակտային ինֆորմացիքն և նրանց հետ կոնտակտների պատմությունը:
- Բիզնես պրոցեսների մեխանիզմների կիրարկմամբ իրացման կառավարում:
- Չավարտված գործարքների վերլուծություն և գնորդների հետ նախատեսվող գործարքների պլանավորում:
- Գնորդների հետ մենեջերմերի իրականացրած աշխատանքի վերլուծություն և էֆեկտիվության գնահատում:
- Վաճառքի կանոնների հայտարորւմ: Ծրագիրը հնարավորությունէ տալիս հայտարարել վաճառքների կանոններ ինչպես գնորդների համար անհատական, այնպես էլ տիպային ըստ սեգմենտների: Դրան վերաբերվում էն գնային քաղաքականությունը, վճարման պայմանները և զեղչային համակարգի պայմանները:
- Վաճառքների ավտոմատացում: Ծրագիրը ամբողջությամբ կանոնակարգում է վաճառքները: Միաժամանակ վաճառքը կարելի ներկայացնել և ողջ ցիկլով սկսած գնորդի կողմից ներկայացված նախնական հետաքրքրությունների հայտի, և պարզեցված ընթացակարգով:
- Առևտրային գործակալների կառավարում: Համակարգում գործում է առևտրային գործակալների կառավարման համակարգ՝ գնորդների ամրագրում ըստ գործակալների, այցելությունների գրաֆիկի հայտարարում, պատվերների գրանցում: Ավանսային հաշվետվությունների օգնությամբ գրանցվում են առևտրային գործակալների ծախսերը:
- Պաշարների կառավարում: Համակարգի ունի պաշարների կառավարման ֆունկցիոնալ հնարավորություն որը ընդգրկում է՝
- Ըստ կուտակված պատվերների և վաճառքների վիճակագրական տվյալների պահեստի մնացորդների ապահովում:
- Գնումների երկարաժամկետ պլանավորում և դրանց հիման վրա պատվերների ձևավորում:
- Պահեստի կառավարում: Համակարգում իրականացված է պահեստում առկա ապրանքների օպերատիվ կառավարման համակարգ: Համակարգը թույլ է տալիս՝
- Ապրանքների մնացորդների կառավարում ըստ տարբեր չափման միավորների:
- Սեփական և իրացման համար ստացված ապրանքների տարանջատված հաշվառում:
- Պահեստում ըստ պահման վայրերի ապրանքների հաշվառման դետալիզացիա ուղղված պատվերների հավաքման օպտիմալացմանը:
- Ապրանքների սերիական հաշվառում
- Ըստ տարբեր բնութագրիչների հաշվառման հնարավորություն (գույն, չափս և այլն):
- Կոմպլեկտավորման ու ապակոմպլեկտավորման հնարավորություն:
- Ապրանքների պահուստավորման հնարավորություն:
- Ֆինանսների կառավարում: Այս համակարգը թույլ է տալիս լուծել դրամական միջոցների հոսքի պլանավորումն ու հաշվառումը և փոխադարձ հաշվարկների կառավարումը: Արդյունքում համակարգը թույլ է տալիս վերլուծել ֆինանսական արդյունքները:

• Լրացուցիչ ֆունկցիոնալ հնարավորություններ
- Բանկ Կլիենտ համակարգ: Վճարման հանձնարարագրերի ավտոմատ արտահանում xml ֆորմատով սպասարկող բանկի հետ համաձայնեցված կանոնակարգերով: Բանկից ստացված xml ֆորմատով քաղվածքից ստացված գումարների անալիտիկայի ներբեռնում ինֆորմացիոն համակարգ:
- Ինտեգրացիա e-invoicing-ի հետ: Հարկային հաշիվների առանձին ու խմբային արտահանում e-invoicing և e-invoicing-ից ներբեռնում ինֆորմացիոն համակարգ:
- Կառավարման վահանակի խմբագրման հնարավորություն: Օգտագործողի կողմից կարելի է խմբագրել կառավարման վահանակը ու թողնել միայն այն հրամանների կետերը, որոնք հարմար կգտնի օգտագործողը: Ստացված տարբերակը մնացած օգտագործողներին փոխանցելու հնարավորություն:
- Ինտերնետ հասանելիություն: Հնարավոր է աշխատանք ինֆորմացիոն բազայում ինտերնետ միջավայրում առանց օգտագործողի համակարգչում ծրագրի տեղադրման Internet Explorer, Google Chrome, Mozilla Firefox, Apple Safari ծրագրերով:
- Թույլտվությունների ճկուն համակարգ: Օգտագործողների համար թույլտվությունների ու հասանելիության ճկուն համակարգ կախված օգտագործողներին տրամադրված աշխատանքային դերերից:

Ձեռք բերելու համար կարող եք զանգահարել 010 53-33-61, 093 53-31-97, 060 53-03-61, 060 53-13-61 կամ այցելել Տերյան 25, բն. 6

Nov 02 2013

ԻնֆոԷքսպերտը ներկայացնում է` 1C 8.2 Հաշվապահություն (3.0)

• Հաշվառման բոլոր ուղղությունների ընդգրկում
- Բանկ ու դրամարկղ: Դրամական հոսքերի հաշվառում, դեբիտորական ու կրեդիտորական պարտավորությունների մարում, կանխավճարների ավտոմատ ձևավորում, առհաշիվ գումարների հաշվառում:
- Գնումներ և իրացում: Դեբիտորական ու կրեդիտորական պարտավորությունների հաշվառում, կանխավճարների ավտոմատ մարում, ձեռք բերվող ԱՆՊ-ի ինքնարժեքի ավտոմատ ձևավորում:
- Ոչ ընթացիկ ակտիվներ (ՈԸԱ): ՈԸԱ ֆինանսական և հարկային առանձնացված հաշվառում (առանձնացված օգտակար գործողության ժամկետներ և ծախսագրման անալիտիկա), ըստ ՀՄ և ՈՆԱ խմբերի ու ըստ նյութական պատասխանատու անձնաց հաշվառում:
- Պահեստի հաշվառում: ԱՆՊ նյութաշարժ ու ծախսագրում ըստ պահման վայրերի, ըստ նյութական պատասխանատու անձանց ու ապրանքային խմբերի:
- Կադրային հաշվառում: Աշխատակիցների անձնական տվյալների, աշխատանքային կենսագրության, կադրային հրամանների (Աշխատանքի ընդունման, կադրային փոփոխությունների, աշխատանքից ազատման, արձակուրդի տրամադրման ու գործուղման) հաշվառում, կուտակված արձակուրդային օրերի հաշվառում, արձակուրդային պահուստաֆոնդի հաշվառում:
- Աշխատավարձ: Արձակուրդայինի հաշվարկ, հիվանդաթերթիկի հաշվարկ, պարգևատրման կարգագիր: Տաբելի ձևավորում համաձայն դրույքաչափի, աշխատանքային գրաֆիկների, կադրային հրամանների, հիվանդաթերթիկների ու արձակուրդայինների հաշվարկների:
- Արտադրություն: Միավոր արտադրանքի սպեցիֆիկաների ձևավորում, հիմնական սպեցիֆիկայի որոշում: Միավոր արտադրանքի նյութածախսի հաշվարկ (պլանային): Արտադրանքի մուտք պահեստ, արտադրանքի ինքնարժեքի ավտոմատ ձևավորում, ամսվա ընթացքում իրացված արտադրանքի չափով իրացված արտադրանքի ինքնարժեքի ավտոմատ կարգավորում:

• Լրացուցիչ ֆունկցիոնալ հնարավորություններ
- Բանկ Կլիենտ համակարգ: Վճարման հանձնարարագրերի ավտոմատ արտահանում xml ֆորմատով սպասարկող բանկի հետ համաձայնեցված կանոնակարգերով: Բանկից ստացված xml ֆորմատով քաղվածքից ստացված գումարների անալիտիկայի ներբեռնում ինֆորմացիոն համակարգ:
- Ինտեգրացիա e-invoicung-ի հետ: Հարկային հաշիվների առանձին ու խմբային արտահանում e-invoicung և e-invoicung-ից ներբեռնում ինֆորմացիոն համակարգ:
- Կառավարման վահանակի խմբագրման հնարավորություն: Օգտագործողի կողմից կարելի է խմբագրել կառավարման վահանակը ու թողնել միայն այն հրամանների կետերը, որոնք հարմար կգտնի օգտագործողը: Ստացված տարբերակը մնացած օգտագործողներին փոխանցելու հնարավորություն:
- Ինտերնետ հասանելիություն: Հնարավոր է աշխատանք ինֆորմացիոն բազայում ինտերնետ միջավայրում առանց օգտագործողի համակարգչում ծրագրի տեղադրման Internet Explorer, Google Chrome, Mozilla Firefox, Apple Safari ծրագրերով:
- Թույլտվությունների ճկուն համակարգ: Օգտագործողների համար թույլտվությունների ու հասանելիության ճկուն համակարգ կախված օգտագործողներին տրամադրված աշխատանքային դերերից:

Ձեռք բերելու համար կարող եք զանգահարել 010 53-33-61, 093 53-31-97, 060 53-03-61, 060 53-13-61 կամ այցելել Տերյան 25, բն. 6

Older posts «