Ձևակերպում ՀԾ-ով

Լուսինե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։
Ինչպե՞ս ՀԾ-ով նույն ամսվա մեջ ձևակերպեմ և՛ աշխատավարձ, և՛ նպաստ, որպեսզի ծրագիրը թույլ տա։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Մարիաննա
Մարիաննա
4 տարի առաջ

Բարև Ձեզ, Լուսինե։ ՀԾ ծրագիրը թույլ է տալիս նույն ամսվա մեջ կատարել բոլոր տեսակի հաշվարկները։ Հաշվարկեք նպաստը, այնուհետև աշխատավարձը և վերջում, երբ ամսվա բոլոր հաշվարկները կատարված կլինեն, տվեք աշխատավարձի ձևակերպումներ։

Լուսինե
Լուսինե
4 տարի առաջ
Ի պատասխան  Մարիաննա

Շնորհակալություն,
ինձ թվում է հենց համապատասխան օրերով հաշվառելու խնդիրն է։

Մարիաննա
Մարիաննա
4 տարի առաջ
Ի պատասխան  Լուսինե

Անաշխատունակության նպաստի հաշվարկում լրացրեք անաշխատունակության թերթիկում նշված ամսաթվերը, իսկ աշխատավարձի համար հաշվարկեք՝ որքան օր է աշխատել, և մուտք արեք ծրագիր՝ հաստատել հավելում/պահումով։

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Աշխատավարձը և նպաստը հաշվարկեք համապատասխան օրերով։ Օրինակ՝ հաստատել հավելում նշելով 10 օր, հետո հաշվարկել հիվանդության նպաստ 15 օր, վերջում տվեք ձևակերպումներ։

Լուսինե
Լուսինե
4 տարի առաջ
Ի պատասխան  Ալլա

Շատ եմ շնորհակալ սիրելիներ