ԱԱՀ դաշտում աշխատող ԱՁ-ի անունով կա երկու բեռնատար ավտոմեքենա

Արմեն.

Բարև ձեզ։ ԱԱՀ դաշտում աշխատող ԱՁ-ի անունով կա երկու բեռնատար ավտոմեքենա։ Ժամանակին ԱՁ֊ն զբաղվում էր միջազգային բեռնափոխադրումներով։ Ներկա պահին դադարեցրել է գործունեությունը։ Մեքենաները չկանգնելու համար ուզում եմ վարձակալության տալ ուրիշ ԱՁ-ի, որը աշխատում է շրջանառության հարկով։ Իրավունք ունե՞մ անվարձահատույց տալու, քանի որ իմ բարեկամն է, նրանից գումարի չեմ սպասում, ուղղակի մեքենաներս չկանգնեն։

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “ԱԱՀ դաշտում աշխատող ԱՁ-ի անունով կա երկու բեռնատար ավտոմեքենա

  1. Ուղղակի անպայման կնքեք պայմանագիր, որպեսզի երևա, որ մեքենաները տրամադրել եք այլ անձի ու Ձեզ մոտ չեն, ու պայմանագրում նշեք վարձատրությունը՝ անհատույց, այդ դեպքում հաշիվ դուրս գրելուց ևս պետք է նշեք անհատույց, քանի որ դիմացի կողմը ԱՁ է:

    0
  2. Քանի որ շրջ. հարկով էլ աշխատող է, նույնիսկ ներված պարտավորություն չի առաջանա դիմացի կողմի մոտ։

    0
  3. Ալլա ջան, հաշիվ գրելը պարտադի՞ր է անհատույց օգտագործման դեպքում, թե՞ պայմանագրի առկայությունը ինձ մոտ բավարար է ցանկացած պահի պահանջելու դեպքում տրամադրելու համար։

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *