Ա/Ձ-ն հայտնվել է ԱԱՀ դաշտում

Արաքսյա.

Ա/Ձ-ն բացվել է 1 ամիս առաջ, և շրջանառության հարկով աշխատելու համար չեն հասցրել ուղարկել հայտարարություն, և ավտոմատ կերպով հայտնվել է ԱԱՀ դաշտում։ Ցանկանում եմ լուծարել Ա/Ձ-ն և նորը բացել (նշեմ, որ որևէ գործունեություն չեմ ծավալել): Բայց այս պահին իմ տարածքային բաժնից գտնվում եմ շատ հեռու։ Կցանկանայի իմանալ՝ որևէ այլ տարբերակ կա՞: Որքա՞ն կտևի լուծարման գործընթացը, և լուծարելուց անմիջապես հետո կարո՞ղ եմ նորը բացել, թե՞ ոչ։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
17 մեկնաբանություն
Ալլա
Ալլա
5 տարի առաջ

Կարող եք այստեղ ներկայացնել գործունեության դադարեցման դիմում՝ 207. Հայտարարություն՝ հարկ վճարողի գործունեությունը որևէ օրվանից անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցնելու և գործունեությունը վերսկսելու մասին, իսկ այստեղ՝ գրանցել նոր ԱՁ։

Արաքսյա
Արաքսյա
5 տարի առաջ
Ի պատասխան  Ալլա

Շնորհակալ եմ շատ պատասխանի համար, հարգելի Ալլա։ Դուք կարո՞ղ եք ինձ Ձեր էլ. փոստը տալ, մի քանի հարցեր կցանկանայի պարզաբանել Ձեզ հետ։ Նախապես շնորհակալություն։

Ալլա
Ալլա
5 տարի առաջ

alla_makkony շնիկ mail.ru

Tigran
Tigran
5 տարի առաջ

Ինչու՞ եք լուծարում կամ գործունեության կասեցման հայտարարություն ներկայացրեք կամ, եթե ցանկանում եք անցնել շրջ․ հարկի, ապա ներկայացրեք ձև 216-ը։ Լուծարումը տևում է մի 2 ամիս:

Արաքսյա
Արաքսյա
5 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Հարգելի Տիգրան, իմ ունեցած տեղեկություններով (չգիտեմ, թե դա որքանով է ճիշտ), եթե 20 օրվա ընթացքում չեք ուղարկում հայտարարագիր, ապա այլևս այլ բան փորձելու իմաստ չկա։ Պետք է սպասել հաջորդ տարվան և ուղարկել հայտարարագիր մինչև փետրվարի 20-ը։ Ձեր ասած ձևը ուղարկելու դեպքում իրատեսական կլինի՞ շրջանառության հարկի դաշտ տեղափոխվելը։

Tigran
Tigran
5 տարի առաջ
Ի պատասխան  Արաքսյա

Դա հենց դրա համար է, երբ չեք ներկայացրել հայտարարություն ու ավտոմատ հայտնվել եք ԱԱՀ դաշտում:

Արաքսյա
Արաքսյա
5 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Տիգրան ջան, իսկ եթե աշխատանքս ԱԱՀ-ով աշխատող կազմակերպության հետ է, ապա ի՞նչ խորհուրդ կտաք։ Ճիշտ չի՞ լինի արդյոք հենց ԱԱՀ դաշտում մնալ։ Եվ մի հարց էլ. կարո՞ղ եմ արդյոք աշխատել միայն հարկային հաշիվներով, թե՞ պարտադիր է ՀԴՄ սարք ունենալը։ Ուղղակի աշխատանքը այնպիսի ոլորտում է, որ այստեղ ավելի նախընտրելի է հարկային հաշիվը, քան ՀԴՄ կտրոնը։

Tigran
Tigran
5 տարի առաջ
Ի պատասխան  Արաքսյա

Կարող եք աշխատել հարկային հաշիվներով, ՀԴՄ սարք ունենալու պահանջը կասեի՝ այո, պարտադիր ու առավելապես օրենքի ձևական պահանջ է: Հնարավոր է՝ այո, միգուցե ճիշտ է աշխատել ԱԱՀ-ով, եթե նշեիք, ավելի հստակ կասեի: Եթե ներմուծում է, միանշանակ ԱԱՀ-ով աշխատելն ավելի ճիշտ է:

Արաքսյա
Արաքսյա
5 տարի առաջ
Ի պատասխան  Արաքսյա

Վառելափայտի առքուվաճառք է Ա/Ձ-ի գործունեությունը։ Վառելափայտի գնումը պետք է կատարվի Անտառտնտեսությունից, որը աշխատում է ԱԱՀ դաշտում։ Իրենց համար չկա որևէ տարբերություն, թե ինչ հարկատեսակով կաշխատեմ, բայց ես ինքս ուզում եմ ճիշտ կողմնորոշվել։

Ալլա
Ալլա
5 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Տիգրան, 216 ձևը վերաբերում է ԱԱՀ վճարող համարվելու և ԱԱՀ վճարող հաշվառվելու դրույթներին։

Tigran
Tigran
5 տարի առաջ
Ի պատասխան  Ալլա

Տեսեք, որ սա հենց նման դեպքերի համար է․
216. ԱԱՀ վճարող չհամարվող ու ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն չներկայացրած հարկ վճարողի՝ հարկային մարմնի կողմից որպես ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառումը չեղյալ համարելու մասին դիմում։

Անի
Անի
5 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Իմ դեպքը նման է վերը նշված իրավիճակին։ ԱՁ-ն գրանցվել է մայիսին, բայց մինչև հունիսի 2-ը ոչ մի բան չի արել: Հավանաբար ընկել ենք ԱԱՀ դաշտ: Գործունեությունը կոսմետիկայի վաճառք խանութում, մարզում։ Ուզում էինք աշխատել միկրոյի դաշտում։ Ի՞նչ կարող ենք անել:

Tigran
Tigran
5 տարի առաջ

Դա առևտուր է, եթե ԱԱՀ-ով են տալիս, ապա այո, ԱԱՀ դաշտում գտնվելը ավելի նախընտրելի կլինի քան շրջհարկը, քանի որ ԱԱՀ-ն լրիվ կկարողանաք հաշվանցել, իսկ շրջհարկի դեպքում միայն ձեռքբերման արժեքի 4 տոկոսը:

Արաքսյա
Արաքսյա
5 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Հաշվանցում ասելով՝ նկատի ունեք, որ ապրանքի ձեռք բերման ԱԱՀ հաշվետու ժամանակաշրջանում կարո՞ղ եմ նվազեցնել վճարվող ԱԱՀ-ից։ Թե՞ բացի դա այդ ձեռք բերման ԱԱՀ-ն որոշակի ժամանակ հետո կարող եմ դեբետագրել իմ հաշվին։

Tigran
Tigran
5 տարի առաջ
Ի պատասխան  Արաքսյա

Այո, հենց նվազեցումը, երբ ապրանքի ձեռք բերման ԱԱՀ-Ն հաշվետու ժամանակաշրջանում կարող եք նվազեցնել վճարվող ԱԱՀ-ից։

Արթուր
Արթուր
5 տարի առաջ

Հարգելի Արաքսյա, չմոռանաք, որ ընդհանուր հարկման դաշտում գործում է նաև շահութահարկ 20 % դրույքաչափով:

Anushik
Anushik
5 տարի առաջ

Հարգելի Արաքսյա, այս տարի այս ԱՁ-ով աշխատելու դեպքում կաշխատեք բացառապես ԱԱՀ-ով, շահութահարկով՝ անկախ ԱՁ-ն հաշվառումից հանելու և կրկին վերահաշվառվելու հանգամանքից։ 216 հաշվետվաձևատեսակը այս դեպքին չի վերաբերում։ Հակառակ դեպքում անիմաստ կլիներ հարկման ռեժիմի հայտարարության ներկայացման ժամկետները պահպանելու պարտադիր պահանջը։