ԱԱՀ, թե՞ շրջանառության հարկ

Մելինե.

Բարև Ձեզ: Կասե՞ք՝ Ա/Ձ բացելու համար ի՞նչ է անհրաժեշտ, հերթականությունը: Եվ, եթե լինելու է տնտեսական խանութ, նպատակահարմար է աշխատել ԱԱՀ-ով, թե՞ շրջհարկով:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “ԱԱՀ, թե՞ շրջանառության հարկ

  1. Ա/Ձ բացելու համար անհրաժեշտ է պետ. ռեգիստրում անձնագիր, սոց. քարտ ու 3 000 դրամ, հետո գալիս է հարկային հաշվետվությունների հարցեր, ՀԴՄ գնում, գրանցում և այլն: ԱԱՀ-ով, թե շրջհարկով, ժամանակի խնդիր է ու իրացման շրջանառության:

  2. Ա/Ձ գրանցելու համար Ձեզ անհրաժեշտ է ներկայանալ Պետ. ռեգիստր անձնագրով և անձնագրի պատճենով: Միաժամանակ առկա է պետական տուրք 3 000 ՀՀ դրամի չափով, որը պետք է վճարել 900005160750 գանձապետական հաշվին: Անձնագրի հետ վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում աշխատակիցը կլրացնի համապատասխան դիմումը:
    Գրանցումը կատարվում է հենց նույն օրը: Նպատակահարմար է աշխատել շրջհարկով:

  3. Առաջինը ID քարտ ունեցեք, կամ մեկը ով ունի, որովհետև նպատակահարմար է շրջհարկի դաշտում աշխատել, իսկ Ա/Ձ բացելուց հետո 20 օրվա մեջ պետք է հայտ ներկայացնեք, եթե չանեք կընկնեք ԱԱՀ-Ի դաշտ։
    Հաշվապահության մատչելի վարում 093245605:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *