ԱԱՀ-ի ո՞ր ամսվա հաշվարկում ներառել հաշիվը

Անահիտ.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Մատուցվել է էլեկտրաէներգիայի ծառայություն փետրվար ամսին: Հարկային հաշվում նշվել է մատակարարման ամսաթիվ 28.02.2011, իսկ հարկային հաշվի դուրս գրման ամսաթիվ` 03.03.2011: ԱԱՀ-ի ո՞ր ամսվա հաշվարկում պետք է ներառեմ այդ հաշիվը: Խնդրում եմ տալ ստույգ պատասխաններ: Կանխավ շնորհակալ եմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

7 thoughts on “ԱԱՀ-ի ո՞ր ամսվա հաշվարկում ներառել հաշիվը

  1. Հարգելի Արա, ես ուշադիր կարդացել եմ այդ քննարկումը, սակայն ոչ մի հետևություններ չեմ արել: Խնդրում եմ ուշադիր կարդաք: Ոմանք ասում են ըստ հարկային հաշվի դուրս գրման ամսաթվի, իսկ ոմանք էլ ըստ ծառայության մատակարարման ամսաթվի: Եթե գիտեք ստույգ պատասխան, խնդրում եմ ինձ ասեք, թե օրենքի որ հոդվածի հիման վրա եք անում այս հետևությունը: Կանխավ շնորհակալ եմ:

    0
  2. Էդ նրանից է, որ ձեր հարցը շատ տարբեր պատասխաններ կարա ունենա, քանի որ օրենքում իմ կարծիքով լավ չի ասվում………
    Նախորդ քննարկման մեջ Միհրանը / մի փոքր կոպտելով նախորդ քննարկողներին/ մեջբերում է 31-րդ հոդվածը, որտեղ ասվում է.
    ԱԱՀ վճարողների կողմից հարկվող գործարքների (գործառնությունների) իրականացման դեպքում ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման անհատույց (մասնակի հատուցմամբ) սպառման, ինչպես նաև դրա հետ կապված հարկային պարտավորության (ԱԱՀ-ի հաշվարկման) ծագման պահ է համարվում այն պահը, երբ տեղի է ունեցել ներքոհիշյալ դեպքերից որևէ մեկը`
    ապրանքները առաքվել կամ հանձնվել են գնորդներին կամ ծառայությունները մատուցվել են պատվիրատուներին.

    Բայց է ե՞րբ է համարվում ծառայությունը մատուցված: Ծառայությունը համարվում է մատուցված /հիմնականում դա նշվում է ծառայությունների մատուցման պայմանագրում/ երբ երկու կողմը ստորագրել է դրա հանձնումն ու ընդունումը հաստատող փաստաթուղթ, դա կլնի հանձնման-ընդունման ակտ, հարկային հաշիվ թե մի ուրիշ փաստաթուղթ:
    ՈՒստի ԱԱՀ-ի հաշվարկի մեջ մտցրեք ձեր դեպքում մարտ ամսվա մեջ, քանի որ դուք ծառայությունը ստացել եք այն ստորագրելով մարտի 3-ին……
    Վերջում ասեմ, որ ես էլ եմ էդպես արել 🙂

    0
  3. Թույլ տվեք` Ձեր հետ չհամաձայնվեմ, հարգելի Հերմինե ջան 🙂 😉
    Եթե խոսքը գնում է կոնկրետ էլեկտրաէներգիայի մասին, այդ մասով գոյություն ունի պաշտոնական պարզաբանում:

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
    13 օգոստոսի 2008 թ.
    ք. Երևան N 8
    ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
    ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՈՐՈՇ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԱԱՀ-Ի ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԾԱԳՄԱՆ ՊԱՀԻ ԵՎ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ
    2. ԱԱՀ-ով հարկման առումով ծառայության մատուցված համարելու պահը որոշվում է ստորև նշված պահերից մեկով` կիրառման հաջորդականության որոշման կարգով (ծառայության մատուցման պահը ստորև նշված այն դրույթով որոշվողն է, որն ունի ամենափոքր հերթական համարը).
    3) այն պահը, որը գործարար շրջանակներում ընդունված սովորույթներին համապատասխան, համարվում է ծառայությունը մատուցված համարելու պահ: Գործարար շրջանակներում ընդունված սովորույթներին համապատասխան` անընդհատ բնույթ ունեցող որոշ ծառայությունների մասով կողմերը ծառայության մատուցման ժամանակաշրջան են համարում մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա ժամանակաշրջանը: Այդ ժամանակաշրջանը ավարտվելու պահն էլ համարվում է ծառայությունը մատուցված համարելու պահ: Օրինակ` հեռախոսային, ինտերնետային կապի, աղբահանության ծառայությունների դիմաց վճարման ենթակա ժամանակաշրջան (ծառայության մատուցման ժամանակաշրջան) է համարվում ամիսը: (Վճարման ենթակա ժամանակաշրջանը` վճարում կատարելու ժամկետը չէ, այլ ծառայությունների մատուցման այն ժամանակահատվածը, որը լրանալու դեպքում ծառայություն ստացողը պարտավոր է կատարել այդ ժամանակահատվածում ստացած ծառայություների դիմաց վճարում),
    4. Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված անձանցից ստացած ծառայությունների գծով դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են հաշվի առնելով ծառայությունը մատուցված համարվելու վերը նշված ժամկետները, ինչպես նաև հաշվանցումների կատարման համար օրենքով սահմանված պայմանները (բանկային փոխանցմամբ վճարում, հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ներկայացում և այլ) և սահմանափակումները (օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածներ):

    Այսինքն տվյալ պարագայում, եթե հաշվանցման ինսիտուտի պայմանները բավարար է, կարող եք հաշվանցում կատարել փետրվարին:

    0
  4. 🙂 Չգիտեմ էլ ինչ ասեմ Արսեն, ես գաղափար չունեի էսպիսի պաշտոնական պարզաբանման գոյության մասին……….. նախորդ գրածս Աննային զուտ տրամաբանությանս ծնունդն էր ………… 🙂

    Էս թեման ինձ նույնպես շատ հետաքրքիր էր, շնորհակալ եմ պազաբանման մասին տեղեկացնելու մասին 🙂

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *