ԱԱՀ հաշվանցման հետ կապված

Արտակ.

2011թ-ի հոկտեմբեր ամսում ընկերությունը ունի եկամտային շրջանառություն (կատարողական), որը ազատված է ԱԱՀ-ից: Նույն հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ն ԱԱՀ-ի մասին 27 հոդվածի համաձայն հաշվանցում չի կատարվել, սակայն այս վերը նշված շրջանառության մեջ օգտագործվել են նյութեր, որոնք ձեռք են բերվել նախորդ հաշվետու ժամանակաշրջանում: Արդյո՞ք ճիշտ է հարկային տեսուչի պնդումը, որ նախորդ հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված նյութերի ԱԱՀ-ները պետք է առանձնացվեն և չհաշվանցվեն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “ԱԱՀ հաշվանցման հետ կապված

  1. Հարգելի Արտակ`
    Համաձայն ԱԱՀ-ի մասին օրենքի 26-րդ հոդվածի և «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2 մայիսի 2002 թ. N 02/577 ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱԻ 14.2 կետի.

    Մատակարարների հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում՝ մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները` օրենքով սահմանված կարգով հաշվանցման (պակասեցման) ենթակա չեն օրենքի 7 հոդվածի համաձայն ԱԱՀ-ով չհարկվող (հարկվող օբյեկտ չհամարվող) գործարքներ (բացառությամբ նույն հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքերի), օրենքի 15 հոդվածի համաձայն ԱԱՀ-ից ազատված գործարքներ (գործառնություններ) իրականացնելու դեպքերում, ինչպես նաև այնպիսի գործարքներ իրականացնելիս, որոնց վրա չի տարածվում «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի գործողությունը:
    Սույն կետում նշված դեպքերում մատակարարների հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում՝ մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները միացվում են ապրանքները ձեռք բերելու գնին կամ արտադրության ու շրջանառության ծախքերին: Մատակարարների հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում՝ մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները միացվում են ապրանքները ձեռք բերելու գնին կամ արտադրության ու շրջանառության ծախքերին նաև այն դեպքերում, երբ ավելացված արժեքի հարկի գծով արտոնություններ կիրառվում են ՀՀ միջազգային համաձայնագրերին համապատասխան:

    Սույն կետում նշված՝ տվյալ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված գործարքներին ուղղակիորեն վերաբերող ձեռքբերումների մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում հաշվանցված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման և պետք է միացվեն ապրանքների կամ ծառայությունների ձեռքբերման գնին կամ արտադրության ու շրջանառության ծախքերին:

    Սույն կետի կիրառման առումով ուղղակիորեն վերաբերող ձեռքբերումներ են համարվում՝
    ա) ապրանքների մատակարարման գործարքների մասով, տվյալ ապրանքների ձեռքբերումները և այդ ապրանքների իրացման հետ կապված տեղափոխման, փաթեթավորման, պահպանման գծով ձեռքբերումները (ստացված ծառայությունները).
    բ) արտադրանքի մատակարարման գործարքների մասով, այդ արտադրանքի արտադրության համար անմիջականորեն օգտագործված հումքի և նյութերի, արտադրված ապրանքների իրացման հետ կապված տեղափոխման, փաթեթավորման, պահպանման գծով ձեռքբերումները.
    գ) սույն կետում նշված` ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ձեռքբերումները:

    Եվ միաժամանակ ԱԱՀ-ի մասին օրենքի 27-րդ հոդվածի և «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2 մայիսի 2002 թ. N 02/577 ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱԻ 15.2 կետի համաձայն
    Այն դեպքերում, երբ ձեռքբերումների մի մասը վերագրվում են տվյալ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված գործարքներին, սակայն հնարավոր չէ դրանք ուղղակիորեն վերագրել ԱԱՀ-ով հարկվող (այդ թվում` ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող), ԱԱՀ-ով չհարկվող (հարկման օբյեկտ չհամարվող կամ հարկից ազատված) հարկից ազատված գործարքներին, ինչպես նաև այն գործարքներին, որոնց վրա չի տարածվում «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի գործողությունը, հաշվանցման ենթակա է այդ ձեռքբերումների (օրինակ` ընդհանուր արտադրական, ընդհանուր տնտեսական ծախսերի գծով ձեռքբերումների) գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի ընդհանուր գումարի այն մասը, որը համապատասխանում է հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բոլոր գործարքների (գործառնությունների) ընդհանուր շրջանառության մեջ (առանց ԱԱՀ-ի) հարկվող գործարքների (գործառնությունների, այդ թվում՝ զրոյական դրույքաչափով հարկվող) շրջանառության (առանց ԱԱՀ-ի) տեսակարար կշռին:

    Ուսումնասիրելով վերո նշված իրավական ակտերը` հանգում ենք այն եզրահանգմանը, որ ՀՏ տեսուչը իրավացի է, քանի որ պակասեցումները կիրառելու հաշվետու ժամանակաշրջանում տնտեսվարող սուբյեկտը պետք է առանձնացված հաշվառում վարի ուղղակի ձեռքբերումների մասով (Տես` ԱԱՀ-ի մասին օրենքի 26-րդ հոդված) և անուղղակի ձռքբերումների մասով (Տես` ԱԱՀ-ի մասին օրենքի 27-րդ հոդված), և պակասեցում տալուց միաժամանակ պետք է կիրառվեին ԱԱՀ-ի մասին 26 և 27-րդ հոդվածով սահմանված դրույթները:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *