ԱԱՀ հաշվանցման հետ կապված

Ա.Մ..

Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին.

Եթե կազմակերպությունը 2010թ-ին եղել է ԱԱՀ չվճարող, այդ ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակահատվածում ունեցել է ձեռք բերումներ, 2012թ-ից արդեն համարվում է ԱԱՀ վճարող, արդյո՞ք ես կարող եմ այդ 2010թ-ի ձեռք բերված ԱԱՀ-ները հաշվանցեմ 2012 թ-ին:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Ա.Մ.
Ա.Մ.
13 տարի առաջ
Ի պատասխան  Accountant.am

Հարգելի Արման, հաշվանցման դեպքում շահութահարկի մասով պարտավորություն առաջանու՞մ է, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:

Արման
Արման
13 տարի առաջ

Հարգելի Ա.Մ, եթե խոսքը գնում է ապրանքի մնացորդի մասին, նշանակում է, որ այդ մասով դեռ ծախս չի ճանաչվել (քանի որ ծախս ճանաչում եք վաճառքի ժամանակ), այսինքն շահութահարկի մասով հաշվանցման պահին պարտավորություն չի առաջանում, այն կառաջանա ապրանքի վաճառքի ժամանակ:

777
777
13 տարի առաջ

Միայն կարող եք հաշվանցել ապրանքային մնացորդի մասով: