ԱԱՀ վճարող համարվող Ա/Ձ

Meri.

Ողջույն ,բոլորին,
Ունեմ այսպիսի հարց, ԱԱՀ-ով աշխատող Ա/Ձ-ը, որը իրականացնում է ներմուծում , ծավալում է առևտրային գործունեություն, ունի երկու աշխատող, դրամարկային գիրք պարտադիր է, որ ունենա, ավելացնեմ նաև, որ հասույթի և առաքումերի գիրք ունի, հաստատված հարկայինի կողմից:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

16 thoughts on “ԱԱՀ վճարող համարվող Ա/Ձ

  1. Ոչ Մերի ջան դարամարկղային գիրքը միայն վարում են իրավաբանական անձին ինչպես գիտենք Ա/Ձ համարվում է ֆիզիկական անձ

    0
  2. Դրամարկղային գիրքը պարտադիր չի, բայց ես պրակտիկայում նման Ա/Ձ հանդիպել եմ, որը աշխատում է դրամարկղի օրդերներով` ՀԴՄ չունենալու պատճառով: Իմ կարծիքով պարտադիր չի, բայց Ձեր հարկայինի հետ խորհրդակցեք, թե ինչպես հաշվառեք դրամական հոսքերը:

    0
  3. Բարև Ձեզ, Մերի։ Չնայած նրան, որ Ձեր պատասխանին ստացելեք Արսենի, Հայկի և Աննայի կողմից, գրեթե նույն երեք պատասխանները, կուզենայի Ձեր ուշադրությունը ողղել նրան, որ ես չեմ հանդիպել այդպիսի օրենք,կամ այլ իրավական ակտ, որում հստակ նշվումա այն փաստը, որ Ա/Ձ-ն չունի դրամարկղ և, հետևաբար, դրամարկղի գիրք։ Եթե գյություն ունի այդպիսի իրավական ակտ, ապա խնդրում եմ Մերիի տված հարցին պատասխանողներին նշել այն։
    Ինչպես որ Հայկը խորհուրդ տվեց,իմ կարծիքով, նույնպես, ճիշտ կլինի որ հենց ՏՀՏ-ի հետ այդ հարցը հստակեցնեք, հետագայում խնդիրներ չունենալու համար։

    0
  4. Հարգելի Հայկ, ես էլ չեմ հանդիպել օրենք կամ իրավական ակտ, որտեղ նշվում է, որ Ա/Ձ պիտի ունենա դրամարկղի գիրք..կազմակերպության համար հստակ օրենքում կա…ինչն է խանգարում գրել դրամարկղի ելքի և մուտքի օրդերներ առանց դրամարկղի գրքի..ինչ իմաստ ունի ևս մի գիրք վարելը…հարկային դիմելու իմաստ էլ չկա ընդհանրապես..

    0
  5. Հարգելի Ալբերտ,կարող եմ վստահորեն ասել, որ բոլորը`Արսենը, Հայկը, Աննան և Արծրունը ճիշտ են:Նայիր ՀՊԾ-ի պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի 29.01.2004թ-ի թիվ 331/2-1 պաշտոնական պարզաբանման “Բ” կետը,որտեղ ասվում է, որ դրամարկղային գրքերի վարման կանոնները անհատ ձեռնարկատերերի վրա չեն տարածվում:Իսկ եթե այդ պարզաբանումը Ձեզ չի բավարարի, այդ դեպքում ,արդեն Դուք պետք է աշխատեք գտնել այն իրավական ակտը,որով պահանջվում է ,որ ԱՁ-ները պետք է վարեն դրամարկղային գիրք,որը` հաստատ գոյություն չունի:Եթե հիշում էք,մենք`և ես և դու միասին ,մեկ անգամ արդեն այս հարցը վերլուծել ենք ,և իմ կարծիքով այն ժամանակ մեր վերջնական կարծիքները եղել են նույնը:

    0
  6. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    Օ Ր Ե Ն Ք Ը
    Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 26-ին
    ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
    Գ Լ ՈՒ Խ I
    ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը

    1. Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձանց, պետական և այլ հիմնարկների, դրանց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), օտարերկրյա կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների) (այսուհետ՝ կազմակերպություններ) վրա:
    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ

    0
  7. Բարև Ձեզ, Թեմուր։ Կարողեիք այդքան ջանք չթափել ինձ վստահեցնելու նրանում, որ՝ Արսենը, Հայկը և Աննան ճիշտեն, քանի որ ես իմ պատասխանում, նրանց սխալ լինելու մասին ոչինչ չեմ նշել։ Ավելացնեմ նաև, որ ոչ մի իրավական ակտ, որում պահանջվումա այն, որ Ա/Ձ-ները պետք է ունենան դրամարկղ, գտնելու աշխատանք չեմ կատարում ու չեմ էլ կատարի։ Իմ դիրքորոշումը տվյալ պարագայում մի քիչ այլ է։ Դուք ուղղակի ուշադիր չեք եղել։ Ես նշել եմ այն փաստը, որ ոչ մի օրենքում կամ այլ իրավական ակտում չկա հստակ գրված այն նախադասությունը որ Ա/Ձ-ն չունի դրամարկղ։ Ասեմ ավելին. ՀՀ Դրամարկղային Գործառնութունների մասին Օրենքի 2-րդ հոդվածում հստակ գրվածա, որ Օրենքը չի տարածվում բանկերի և դրանց առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ) և այլն… և ոչ մի խոսք և տառ Ա/Ձ-ների մասին։
    Եթե կա Օրենք և կա Պարզաբանում,ես ավելի շատ վստահում եմ և հակված եմ առաջնորդվել, ոչ թե առանձին պաշտոնյաների Պարզաբանումներով, որոնք իրենց հեղինակների հետ միասին ունենում են մեծամասամբ ժամանակավոր բնույթ, այլ օրենքներով, կարգերով (ըստ գերակայության), որոնց դրույթները շատ ավելի կայուն են ու մնայուն, քան մեր պաշտոնյաները և իրենց կողմից տրված պարզաբանումները։ Ըստ ինձ, եթե կա օրենք, որում հստակ մատնանշվումա տվյալ հարցի վերաբերյալ պատասխանը, կամ պատասխանները, ապա ավելորդ եմ գտնում հիմնվել ցանկացած պաշտոնատար անձի Պարզաբանման վրա։
    Պետք է նշեմ նաև, որ նախկինում կատարված վերլուծությունից Ձեր մոտ կազմավորված կարծիքը սխալ է այն իմաստով, որ եթե ես մեր վիռտուալ բանավեճը չշարունակեցի, դա ամենեվինել չի նշանակում որ մեր կարծիքները նույնն են։ Ուղղակի Դուք Ձեր դիրքորոշման մեջ, ավելին քան վստահեք։ Բայց եսել իմ դիրքորոշումը ունեմ։ Համոզելու իմաստ չեմ գտնում։
    Հարգանքներով, Ալբերտ։

    0
  8. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը
    ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

    Համարը` ՀՕ-501-Ն
    Սկզբնաղբյուրը` ՀՀՊՏ 2003.02.05/7(242) Հոդ.114
    Ընդունող մարմինը` ՀՀ Ազգային ժողով
    Ընդունման ամսաթիվը` 26.12.2002
    Ուժի մեջ մտնելու ամսաթիվը` 05.03.2003

    Հոդված 1. Օրենքի նպատակը

    Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով դրամարկղային գործառնությունների իրականացման, ինչպես նաև կանխիկ դրամի պահպանման հետ կապված հարաբերությունները:

    Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը

    1. Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձանց, պետական և այլ հիմնարկների, դրանց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), օտարերկրյա կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների) (այսուհետ՝ կազմակերպություններ) վրա:

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ
    ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Համարը` N 1408-Ն
    Սկզբնաղբյուրը` ՀՀՊՏ 2003.12.03/59(294) Հոդ.1126
    Ընդունող մարմինը` ՀՀ կառավարություն
    Ընդունման ամսաթիվը` 08.10.2003
    Ուժի մեջ մտնելու ամսաթիվը` 13.12.2003

    I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    1. Սույն կարգով սահմանվում են դրամարկղային գործառնությունների իրականացման (այդ թվում` դրանց փաստաթղթավորման, դրամարկղային գրքի վարման, կանխիկ դրամի դրամարկղ մուտքագրման և ելքագրման) կարգը, ինչպես նաև առհաշիվ տրված կանխիկ գումարների նկատմամբ ժամկետային սահմանափակումները:

    2. Սույն կարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձանց, պետական և այլ հիմնարկների, դրանց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ), օտարերկրյա կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ) (այսուհետ՝ կազմակերպություններ) վրա:

    Albert-ին. Այո, օրենքում ուղղակիորեն չի ասվում, որ Ա/Ձ-ն դրամարկղ չունի և դրամարկղի գիրք չի վարում և որ դա նրանց արգելվում է, բայց հստակ նշվում է, թե դրամարկղը և դրամարկղի գիրքը ում են վերաբերում: Եթե ֆիզ. անձանց դա չի վերաբերում, ինչի համար բարդացնել սեփական գործը և ինչ-որ գիրք վարել, իսկ եթե ուզում ես ասել, որ հարկայինը կարող է ասել, թե Ա/Ձ-ն ինչու դրամարկղի գիրք չի վարում, ապա այդ աշխատողներին կարելի է YouTube գցել որպես աշխարհի ամենաապուշ տեսուչներ:
    P.S. Ա/Ձ-ի գույքը և եկամուտները առանձնացված չեն իր` որպես սովորական ֆիզ. անձ գույքից և եկամուտներից, այսինքն նա պատասխանատվություն է կրում իր ողջ գույքով և եկամուտներով, իսկ դրամարկղը նախատեսված է իրավ. անձի սեփական դրամ. միջոցները առանձին(հիմնադիրների փողերից) պահելու համար:

    0
  9. Բարև Ձեզ, Աշոտ։ Ցավում եմ որ այս շփոթության մեջ, անիմաստ տեղը վիրավորեցիք հարկաինի տեսուչներին։ Եթե ուղղակիորեն չի ասվում Ա/Ձ-ի դրամարկղ չունենալու մասին, կամ ունենալու, ապա վիրավորանքներ հասցնելու տեղը, լավ կլներ որ մի քիչ ավելի լավ ուսումնասիրեիք տվյալ խնդիրը։ Ասեմ ավելին։ Այդ տեսուչների մեջ, որոնց Դուք անիմաստ տեղը ապուշ անվանեցիք, հանդիպում են բավականին բանիմաց և գրագետ մասնագետներ,որոնք Ձեր պես դիրքորոշումով Ա/Ձ-ներին, պատժում են օրենքով, քանի որ ի տարբերություն Ձեր բերած փաստարկների, որ Ա/Ձ-ն չպետք է ունենա դրամարկղ, նրանց կողմից տույժերը և տուգանքները հիմնավորող փաստերը ավելի ծանրակշիռ են։ Եվ, ելնելով արդեն, այն փոքր, սակայն, ըստ ինձ ավելի բեղմնավոր փորձից,քան Ձերն է, որը ես ունեմ տվյալ հարցի վերլուծման վերաբերյալ, պետք է ասեմ, որ տվյալ դեպքում Ձեզ ոչ You Tube-ը կօգնի, ոչել ցանկացած տիպի դատարան, քանի որ նրանց հիմքը տույժ նշանակելուց, կունենա օրենքի ուժ։ Բայց շատ տխրելու կարիք չկա, քանի որ տեսուչների մեծ մասը, ունեն այն նույն մոտեցումը, որը որ Դուք շարադրելեիք։ Ուստի պետք չէ նրանց ապուշ անվանել, այլ պետք է նրանց շնորհակալ լինել, որ մեզ Ա/Ձ-ներին չեն պատժում օրենքի պահանջների ամբողջ խստությամբ։ 🙂
    Հարգանքներով, Ալբերտ։

    0
  10. Հարգելի Ալբերտ,միայն կավելացնեմ հերևալը,որ ՀՊԾ պետի տեղակալը,Արմեն Ալավերդյանը, պարզաբանումը կատարել է,հիմք ընդունելով ՀՀ “Դրամարկղային գործառնությունների մասին” օրենքի 14-րդ հոդվածի պահանջները,այն է,որ օրենքի պահանջների նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է հարկային մարմինը,նա այստեղ հանդես է եկել ,որպես հարկային մարմնի ներկայացուցիչ ի դեմս հարկային ծառայության, այլ ոչ թե ,որպես ՀՀ քաղաքացի`Արմեն Ալավերդյան :Այդ պարզաբանումը ,”կոնկրետ”, ինձ համար արդեն, իսկ լիարժեք իրավական հիմք է,որը չի հակասում և օրենքին, և կարգին:Իսկ որ Դուք նշում եք,որ մենք ունենք տարբեր դիրքորոշումներ`սխալ է,կամ պետք է ունենալ դրամարկղային գիրք,կամ չպետք է ունենալ,երրորդ տարբերակ չկա:Եթե ապացուցեք,ապացուցեն ,որ դրամարկղային գիրքը պետք է,օրենքի պահանջ է, ուրեմն Դուք ճիշտ էք,Ձեր տարբերակը ճիշտ է, և ես այդ դեպքում ուզեմ ,թե չուզեմ կնդունեմ `գիրք ունենալու տարբերակը: Հարգանքներով`Թեմուր Գալստյան, ք. Հրազդան:

    0
  11. Albert, նախ ես հարկայինի տեսուչներին չեմ վիրավորել: Ես ուղղակի ասացի. իսկ եթե ուզում ես ասել, որ հարկայինը կարող է ասել, թե Ա/Ձ-ն ինչու դրամարկղի գիրք չի վարում, ապա այդ աշխատողներին կարելի է YouTube գցել որպես աշխարհի ամենաապուշ տեսուչներ: Եվ հիմա էլ նույն կարծիքին եմ: Իսկ Դուք չգիտեմ ինչու դա համարեցիք ուղղակի վիրավորանք: Եվ հետո, ինչ է նշանակում ”Ձեր պես դիրքորոշումով Ա/Ձ-ներին, պատժում են օրենքով”???? Դիրքորոշման համար? Իմ բերած փաստարկները բխում են օրենքից, և եթե հնարավոր է, ելնելով Ձեր բեղմնավոր փորձից այս հարցում, բերեք տույժերը և տուգանքները հիմնավորող ավելի ծանրակշիռ որևէ փաստ:

    0
  12. Աշոտ։ 🙂 Նախ ասեմ, որ կայքում տենց տեղեկություններ չեն տեղադրում, քանի որ, այն օգտակար կլինի ոչ միայն հաշվապահների, այլ նաև հարկայինի տեսուչների համար։ Իսկ ես, բախտի բերմամբ, տեսուչներին հակառակ՝ հարկատուների, ճամբարում եմ։ 🙂
    Երկրորդնել, եթե մինչև հիմա առանց որևիցէ խնդրի աշխատելեք դրամարկղի բացակայությամբ, և ՏՀՏ-ն դրան ուշադրություն չի դարձնում, ապա իմաստը չեմ տեսնում, Ձեզ ավելորդ թղթաբանության աշխատանք ստեղծել։

    0
  13. Albert: Եկեք Դուք ինձ մի ասեք որ տեղեկատվությունն է հարմար տեղադրելու կամ չտեղադրելու համար: Ես իմ գրած ամեն ինչի համար պատասխանատու եմ: Եվ մեկ էլ ասեմ, որ ես կոնկրետ այդ Ա/Ձ-ն չեմ, ես հաշվապահ եմ:

    0
  14. Ashot, սխալեք հասկացել։ Ասելով, որ այդ տեղեկությունները չեն տեղադրում կայքում, ես ուղղակի պատասխանել եմ Ձեր այն արտահայտությանը, որով, Դուք պահանջեք ներկայացրել, որպեսզի ես բերեմ ծանրակշիռ փաստեր։ Սակայն, պետք է նշեմ այն, որ եթե որևիցէ մեկը, անկախ նրա մասնագիտությունից, իրավաբանական կարգավիճակից կամ գործունեության ոլորտից, այս կայքում նպատակ ունենա տեղադրի տեղեկություն, որը կվնասի անգամ, մեկ ձեռնարկատիրոջ գործունեությանը, ապա, ինձ թվումա, ոչ միայն կայքի ադմինիստրացիան, այլ յուրաքանչյուրը, իրավունք ունի ոչ միայն ասել, այլ պահանջել տեղեկությունը տեղադրողից, որ այն չտեղադրվի կայքում։
    Քանի որ կայքը ստեղծված է ՛՛Կայք ՚հաշվապահների համար և ոչ միայն՛՛ կարգախոսի տակ, ապա,իմ կարծիքով, տեղեկությունները, որոնք տեղադրվում են կայքում, պետք է միտված լինեն օգնելու, այլ ոչ թե վնասելու մեր՝ հարկատուների, գործունեությանը։

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *