ԱՁ գործունեության դադարեցման դեպքում ապրանքի մնացորդը ի՞նչ անել

Անահիտ․

Բարև ձեզ: Ա/Ձ-ն զբաղվում է մանրածախ առևտրով (մթերային խանութ), աշխատում է շրջ. հարկով: Հիմա ցանկանում է լուծարել Ա/Ձ-ն՝ փակել խանութը: Ուզում եմ իմանալ՝ ապրանքային մնացորդը ինչ-որ մի տեղ պե՞տք է արտացոլել, թե՞ այդպես մնում է, և առհասարակ հետագայում ինչ-որ մի բան կարո՞ղ է սխալ լինել: Հաշվետվությունների մասով ամեն ինչ պարզ է (եկամտային հարկ տարեկան…): Կարող է նույնիսկ խանութը այլ մարդիկ աշխատացնեն: Այդ դեպքում եթե ապրանքը ցանկանում է վաճառել, ի՞նչ պետք է արվի: Ինչպե՞ս վարվել: Նախապես շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Ապրանքային մնացորդը լուծարման կամ դադարելու օրվա դրությամբ գույքագրեք, փաստաթղթավորեք, շուտ փչացող ապրանքները դուրս գրեք կամ հնարավորության դեպքում վաճառեք: Լուծարման գործընթացը երկար է տևում, կա նաև լուծարային ստուգում: Խանութը այլ անձանց կողմից աշխատացնելու դեպքում ապրանքը գույքագրեք և փոխանցման ակտով տվեք իրենց:

Լուսինե

Տիգրան, իսկ հնարավո՞ր է պարզապես ապրանքային մնացորդը գույքագրում չանել, այդպես էլ թողնել, փակվելուց հետո մնա իր մոտ՝ անձնական օգտագործման համար: Փաստորեն ԱՁ-ն եթե հաշվառումից դուրս է գալիս, պարզապես այդքանով չի վերջանում: Ստուգումը որքա՞ն ժամանակ հետո է կատարվում:

Տիգրան

Ստուգումը կատարվում է պետ. ռեգիստր դիմում ներկայացնելուց հետո 2 ամսվա ընթացքում: Այո, հնարավոր է պարզապես ապրանքային մնացորդը գույքագրում չանել, այդպես էլ թողնել, փակվելուց հետո մնա իր մոտ՝ անձնական օգտագործման համար: Դա մեկ է Ձերն է: Ցանկալի Է, որ գույքագրեք: Ստուգեք նաև ԱՀՔ-ն հարկային հաշվետվությունների ծրագրում, որ տեսնեք՝ ինչքան պարտք ունեք:
ՀՕ հոդված 298.
1. Պետական ռեգիստրի գործակալությունը անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելու գործընթաց սկսելու մասին գրառում կատարելու օրը հարկային մարմնին առցանց ռեժիմով տրամադրում է անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը, ՀՎՀՀ-ն, պետական հաշվառումից հանելու համար հիմք հանդիսացող դիմումի տարին, ամիսը, ամսաթիվը, սնանկության հետևանքով հաշվառումից հանելու դեպքում՝ դատարանի որոշման վերաբերյալ տեղեկություններ, մահվան դեպքում՝ մահվան տարին, ամիսը, ամսաթիվը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկություններն ստանալուց հետո հարկային մարմինը առցանց ռեժիմով պետական ռեգիստրի գործակալությանը տրամադրում է տեղեկություններ անհատ ձեռնարկատիրոջ՝ տվյալ օրվա դրությամբ հարկային մարմնում հաշվառված հարկային պարտավորությունների վերաբերյալ:
3. Պետական ռեգիստրի գործակալությունը անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելու (գործունեությունը դադարեցնելու) մասին տեղեկությունների գրառում կատարելու օրը հարկային մարմնին տրամադրում է տեղեկություն անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելու տարվա, ամսվա և ամսաթվի վերաբերյալ: Նշված տեղեկություններն ինքնաշխատ ձևով արդիականանում են միասնական գրանցամատյանում, և այդ պահից անհատ ձեռնարկատերը համարվում է հաշվառումից հանված:
4. Անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելուց հետո անհատ ձեռնարկատեր հանդիսանալու ժամանակաշրջանի համար ֆիզիկական անձի ներկայացրած հարկային հաշվարկները, հարկերի և վճարների մասով կատարված վճարումների տվյալները գրառվում են հարկային մարմնի տեղեկատվական համակարգում:

Աննա

Կարող եք ժամանակավոր դադարեցման դիմում տալ, եթե ունեք պարտքեր, մինչև դրանց մարելը, այդ ընթացքում էլ մնացորդը որպես անձնական օգտագործման համար ծախսված դիտեք։

Լուսինե

Շատ շնորհակալ եմ պատասխանների համար: Հարկային պարտավորությունները կատարվում են ժամանակին, մատակարարների մասով էլ համարյա չկան պարտավորություններ: