ԱՁ գործունեություն չի իրականացրել

Բարև Ձեզ։ Ես ՏՏ ոլորտի աշխատող եմ, երեք ամիս առաջ բացել եմ ԱՁ, դրանից հետո այն օգտագործելու կարիք չի եղել, սակայն չեմ հրաժարվել ԱՁ֊ից, ուզում եմ իմանալ, թե այդ դեպքում ի՞նչ պարտավորություններ ունեմ, արդյո՞ք որևէ հարկ վճարելու, հաշվետվություններ ներկայացնելու կարիք կա։ Եթե այո, ապա ի՞նչ գործիքներ կան դրանք իրականացնելու համար, ու ի՞նչ տուգանքներ խախտումների դեպքում, եթե նախորդ ամիսներին որևէ վճարում չեմ իրականացրել։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Tigran
Tigran
2 տարի առաջ

այո և հարկ վճարելու, հաշվետվություններ ներկայացնելու պարտավորություններ ունեք,սակայն այսպես դժվար է ասել, չեք գրել որ հարկման դաշտում գործելու հայտարարություն ներկայացրել եք, թե ոչ, տուգանքը հաշվետվություն չներկայացնելու համար 10000-20000 է, իսկ քանի դեպքով դա ծրագրով է երևում,

Աձ․
Աձ․
2 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Հարկման դաշտում գործելու հայտարություն էլ չեմ ներկայացրել։
Հնարավո՞ր է պեկ֊ի միջոցով ամբողջ տուգանքներին ու տեղեկանքները ներկայացնել ու վճարումներ/տուգանքներ կատարել միանգամից։
Եթե ոչ, ապա խոսքը file-online.taxservice.am կայքի մասի՞ն է, թե՞ ուրիշ։

Նաև, վերջնաժամկետ կա՞ այս վճարումների համար, կամ տարեկան պարտադիր ներկայացնելու փաստաթուղթ։

Tigran
Tigran
2 տարի առաջ
Ի պատասխան  Աձ․

խոսքը դեռ file-online.taxservice.am կայքի մասին է, դրա մուտքի կոդերը չեք վերցրել,դրա համար էլ որևէ հարկի հայտարարություն չեք տվել, այո կան սահմանված ժամկետներ թե վճարումների թե հաշվետվությունների ներկայացման հաշվով,

Արման
Արման
2 տարի առաջ

Խորհուրդ կտամ գործունեության դադարեցման դիմում տալ, ցանկալի է մինչև տարեվերջ, այնուհետև հանձնել բոլոր չհանձնված հաշվետվությունները։ Կարծում եմ, 10 000 – 20 000 դրամ մեկանգամյա վարչական տուգանք կնշանակվի։