Ա/Ձ-ն զբաղվելու է հացի արտադրությամբ

Նարինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում են ինձ օգնել հետևյալ հարցում: Ա/Ձ-ն զբաղվելու է հացի արտադրությամբ, ունենալու է պահեստ, որտեղից իր ապրանքը պետք է տեղափոխվի իր իսկ խանութ, ինչպես նաև ուրիշ խանութներ: Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն 2 դեպքում (եթե կարելի է, օրինակելի ձևերը ուղարկեք)՝

1. իր պահեստից՝ իր իսկ խանութ (պահեստը լինելու է այլ հասցեում, խանութը՝ այլ),
2. իր պահեստից՝ ուրիշ խանութներ:

Եվ արդյո՞ք նոր օրենքով առաքման գիրք պետք է վարեմ:

2 մեկնաբանություն - “Ա/Ձ-ն զբաղվելու է հացի արտադրությամբ

  1. Ես հաշվապահ չեմ, բայց ունեմ սեփական տորթերի արտադրություն ու ֆիրմային խանութ: Ֆիրմային խանութ ապրանքը տեղափոխում եմ տեղափոխման բեռնագրի միջոցով, որը գրանցում եմ առաքման գրքի մեջ, այնտեղից էլ ՀԴՄ-ով իրացում եմ ցույց տալիս: Իսկ այլ խանութներ տեղափոխում եմ հարկային հաշվով: Ես ԱԱՀ վճարող եմ, հարկային հաշիվները ստանում եմ հարկայինից, դրա համար էլ գրքի մեջ չեմ գրանցում, հարկայինն է թույլ տվել: Եթե առանց ԱԱՀ եք աշխատում, խորհուրդ կտամ ձեռքով լրացված ֆակտուրաները գրքի մեջ լրացնեք՝ ապահովության համար:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *