Խմորեղենի և հացի արտադրությամբ զբաղվելու համար

Բարև Ձեզ: Հարցը հետևյալն է.
Ցանկանում ենք զբաղվել խմորեղենի և հացի արտադրությամբ և մանրածախ վաճառքով՝ պատվերներն ընդունել նախորոք օնլայն և առաքել հաջորդ օրը: Հնարավո՞ր է արդյոք դա ձևակերպել որպես հանրային սնունդ: Եվ հանրային սնունդի տակ աշխատելու դեպքում 115 միլիոն դրամ շրջհարկի շեմը գործելու՞ է:
Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Խմորեղենի և հացի արտադրությամբ և մանրածախ վաճառքով զբաղվելը դա հանրային սննդի գործունեություն չի, այլ արտադրական գործունեություն: Եթե գործեք շրջհարկի համակարգում այո 115 միլիոնի շեմը գործելու է, իսկ պատվերները ու առաքումը ոնց կկազմակերպեք դա արդեն ձեր գործն է: Առաջին քայլով ընտրեք թե որ կարգավիճակով եք գործելու, դրանից հետո արդեն հարկային ու սննդի աանվտագության ծառայությունում հաշվառման քայլերն են գալիս: ՀԴՄ պետք է ունենաք: Եթե կցանկանաք կապնվեք 099455932:

Նաիրա

Բարև Ձեզ:
Խմորեղենի և հացի արտադրության և մանրածախ վաճառքի գուծունեությունը կարող է աշխատել նաև միկրոյի համակարգում, եթե տարեկան 24 միլիոն դրամը չգերազանցի: Կարող եք հաշիվներ դուրս գրելով կազմակերպել իրացումը, եթե տեղում վաճառք չեք իրականացնելու, իսկ եթե իրականացնելու եք նաև տեղում վաճառք, ապա ՀԴՄ պահանջը պարտադիր է: