Քանի՞ առաքման գիրք է հարկավոր

Հասմիկ.

Բարև Ձեզ.Կխնդրեի պատասխանել հետևյալ հարցին.
Ընկերությունը իր կողմից արտադրած արտադրանքը պահեստից իրեն պատկանող 2 ավտոմեքենաներով առաքում է տարբեր խանութներ.տվյալ դեպքում քանի առաքման գիրք պետք է լինի (պահեստի համար առանձին, մեքենաների համար առանձին, թե մեկ առաքման գիրք, քանի որ նույն հասցեից են մեքենաները ապրանքը առաքում):
Կանխավ շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 մեկնաբանություն
Թեմուր Գալստյան,ք.Հրազդան
Թեմուր Գալստյան,ք.Հրազդան
15 տարի առաջ

Յուրաքանչյուր հասցեի համար անհրաժեշտ է ունենալ մեկ առաքման գիրք,տվյալ դեպքում,պահեստի հասցեով`մեկ:Իսկ եթե առաքումը կատարվում է,անմիջապես ավտոմեքենայից,ֆակտուրաներն էլ գրվում են առաքման հասցեում,այսինքն`շրժիկ մեթոդով,ապա ամեն մեքենաի համար ,նույնպես,պետք է ունենալ առանձին առաքումների գիրք,այն էլ հարկային մարմնի ղեկավարի գրավոր թուլտվության հիման վրա:

Անուշ
Անուշ
15 տարի առաջ

Սիրելի Հասմիկ քեզ անհրաժեշտ է 1 առաքման գիրք:

Հասմիկ
Հասմիկ
15 տարի առաջ

Շնորհակալ եմ պատասխանների համար.
Մեքենաները ապրանքը պահեստից տանում են համաձայնեցված հասցեներ, որոնց մի մասը պատվերը արել են նախօրոք մյուսները ` ոչ. տվյալ դեպքում առաքման գիրքը պիտի լինի պահեստում թե մեքենայում? բացի երկու առաքման գիրքերից ես նշել էիր, որ կա ևս մեկ, այն օգտագործվում է արտադրված արտադրանքը պատրաստի արտադրանքի պահեստ տեղափոխելու համար, իսկ մյուս երկու գրքերով արդեն պահոստից դուրս է գրվում Հ/Ֆ. տվյալ մոտեցումը ճիշտ է հարգելի Թեմուր?

Անուշ
Անուշ
15 տարի առաջ

Սիրելի Հասմիկ ավելի նպատակահարմար է , որ լինի 1 առաքման գիրք հաշվապահությունում, իսկ արտադրված արտադրանքը պահեստ տեղափոխելու համար առաքման գիրք հարկավոր չէ, եթե ՀԾ-ով ես աշխատում, պարզապես պատրաստի արտադրանքի տեղաշարժ ես կատարում մի պահեստից մյուսը:

Թեմուր Գալստյան,ք.Հրազդան
Թեմուր Գալստյան,ք.Հրազդան
15 տարի առաջ

Բարև Հասմիկ,ասեմ որ այն ապրանքների համար,որոնց ֆակտուրաները արդեն համաձայնեցված են և փոփոխության ենթակա չեն,կարող էք ձևակերպել այն առաքման գրքով,որը գտնվում է պահեստում,իսկ այն ապրանքների , որոնց մասով չկա ճշտգրտված քանակներ և ասորտիմենտ,դրանք հնարավոր չի և չի կարելի ձևակերպել պահեստում գտնվող առաքումների գրքով,այլ ունենալ առաքումների գիրք կոնկրետ ցրող մեքենայի վրա գրանցված և կատարել ձևակերպումներ:Առաքման գրքերը պետք է լինեն միայն այն հասցեում,որ հասցեի վրա ձևակերպված է այդ գիրքը: Օրինակ` պահեստի գիրքը առաքող մեքենայում չպետք է լինի,չի թուլատրվում:Մեկ հասցեում կարող էք ունենալ միայն մեկ առաքման գիրք,իսկ եթե, ինչպես դուք էք ասում ,կա երկու գիրք միայն պահեստում,դա սխալն է` և Ձեր ,և ՏՀՏ-ի: Անուշ ,Ձեր կարծիքը չի համապատասխանում օրենսդրության պահանջներին ,թեկուզ այն ,որ առաքման գիրքը հաշվապահությունում չի պահվում,այլ այն առաքման ժ-կ պետք է լինի պահեստում,առաքման կետում:

Հասմիկ
Հասմիկ
15 տարի առաջ

Հարգելի Թեմուր, կա հարկային տեսչության կողմից տպագրված գիրք, որտեղ տրված օրինակում նշվում է, որ արտադրված արտադրանքը պահեստի առաքման գրքով պետք է մուտք լինի պատրաստի արտադրանքի պահեստ, իսկ արդեն պահեստ մուտք եղածները պետք է դուրս գրվեն 2 մեքենաների համար առանձին հաստատված առաքման գրքերով.ուղղակի եթե գրքերը գտնվում են նշված հասցեում և շրջիկ կերպով չեն գտնվում մեքենաների մեջ, ապա նախօրոք պատվեր չտրված խանութներին կատարված վաճառքի դեպքում ինչպես լրացնել գրքերը? Իսկ ըստ Ձեզ հարկայինի գրքում նշված օրինակը գրքերի օգտագործման ճիշտ չէ? ՏՀՏ նշում է նաև, որ նախօրոք չտրված պատվերների համար պետք է պահել ՀԴՄ:
Սիրելի Անուշ աշխատում եմ ՀԾ-ով բայց գրքերը հաստատված կան ինչ անեմ դրանք, պիտի լրացնեմ չէ?
Հասմիկ Գալստյան

Թեմուր Գալստյան,ք.Հրազդան
Թեմուր Գալստյան,ք.Հրազդան
15 տարի առաջ

Բարև Ձեզ Հասմիկ,ինչպես ես եմ պատկերացնում, Ձեր մոտ կատարվում են բազմաքայլ առաքումներ և դուք այս ձևով (մեթոդով) ճշտել այս հարցը, կդժվարանաք,քանի որ դա լուրջ մոմենտ է,դիմեք Ձեր մոտակայքում (ռեգյոնում) որևէ փորձառու հաշվապահի օգնության և տեղում միասին ուսոմնասիրեք գրքերը և կայացրեք ճիշտ և վերջնական որոշում հետագա ընդացքի համար,հակառակ դեպքում կարող է 28 հոդվածի ստուգման ժամանակ և դուք անձամբ և Ձեր կազմակերպությունը լուրջ պրոբլեմնների առաջ կանգնեք;Ցտեսություն,հարգանքներով`Թեմուր Գալստյան, ք.Հրազդան:

Հասմիկ
Հասմիկ
15 տարի առաջ

Բարև Ձեզ. Ձեր նշված տարբերակից արդեն օտգվել եմ. Ամեն դեպքում շնորհակալ եմ Ձեր բովանդակ պատասխանների համար.
Հարգանքներով` Հ. Գալստյան, ք.Երևան