ԱՁ զբաղվելու է պահեստամասերի ներմուծմամբ և վաճառքով

221

Լուսինե.

Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում.
Անձը պետ. ռեգիստրում գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր և ցանկանում է իրականացնել ավտոմեքենաների որոշ մասերի ներմուծում և իրացում: Ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի ԱՁ-ն և որքա՞ն եկամտային հարկ պետք է վճարի յուրաքանչյուր ամիս: Նշեմ նաև, որ ԱՁ-ն չունի աշխատողներ: Շտապ է, խնդրում եմ պատասխանել հնարավորություն դեպքում: Շնորհակալություն:

2 մեկնաբանություն - “ԱՁ զբաղվելու է պահեստամասերի ներմուծմամբ և վաճառքով

  1. Եթե դիմում եք ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ, ապա ներմուծման պահին վճարում եք ԱԱՀ, որը գումարվում է ապրանքի ինքնարժեքին, շրջանառության հարկ 1% և ամսական 5000 դրամ եկամտային հարկ ԱՁ-ի համար:
    Իսկ եթե ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ դիմում եք ներկայացրել, ապա հարկվում եք ընդհանուր կարգով, այսինքն՝ ԱԱՀ և շահութահարկ, և 5000 դրամ եկամտային հարկ:

  2. ԱԱՀ-ով աշխատող ԱՁ-ն վճարում է ոչ թե շահութահարկ 20%, այլ եկամտային հարկ 24,4%, 26%.

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *