ԱՁ զբաղվում է ձկնաբուծությամբ

Լուիզա.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասացեք` ես անհատ ձեռներեց եմ, զբաղվում եմ ձկնաբուծությամբ: Ե՞րբ և ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել, և արդյո՞ք անհրաժեշտ է ունենալ ՀԴՄ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “ԱՁ զբաղվում է ձկնաբուծությամբ

  1. Հարգելի Լուիզա, ձկնաբուծության արտադրանքը համարվում է գյուղատնտեսական արտադրանք, որը ազատված է հարկերից: Պետք է նայեք միայն, որ ԱԱՀ վճարող համարվելու հարց չլինի: Հաշվետվություններից` եթե ունեք վարձու աշխատող, թեկուզ միայն տնօրեն, եկամտային հարկի հաշվարկ պետք է ներկայացնեք, իսկ ՀԴՄ ունենալու վերաբերյալ ասեմ, որ այն անհրաժեշտ է կանխիկ գումարներ ստանալու դեպքում, սակայն այս դեպքում նկատի ունեցեք ՊԵԿ նախագահ Գ. Խաչատրյանի 13.02.2013թ. N 3 պաշտոնական պարզաբանումը:

    1. Հարգելի Արթուր, այս պահին չունեմ վարձու աշխատող, փաստորեն ունենալու դեպքում ամեն ամիս պե՞տք է ներկայացնել եկամտային հարկի հաշվարկ: Իսկ մինչ այդ ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել: Ցանկանում եմ նշել նաև, որ այս պահին ձկները փոքր են, և վաճառք չունենք:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *