Առցանց Ա/Ձ գրանցելու համար

Հասմիկ.

Ողջույն: Խնդրում եմ տեղեկացնել` առցանց Ա/Ձ գրանցվելուց հետո, որտե՞ղ է նաև պետք ներկայացնել փաստաթղթեր, որպեսզի ամբողջական լինի գրանցումը։ Ա/Ձ-ն մատուցվելու է օնլայն դասընթացներ, աշխատակից չի ունենալու, շրջանառությունը մինչև 115 մլն։ Խնդրում եմ տեղեկացնել՝ հարկավո՞ր է արդյոք լիցենզիա, ի՞նչ հաշվետվություններ է պետք ներկայացնել, և դրանց հաճախականությունը, և ի՞նչ տուրքեր, հարկեր են սպասվում։ Արդյո՞ք անհրաժեշտ է ունենալ դրամարկղ, ՀԴՄ, եթե անկանխիկ են կատարվելու գործարքները և ինչպե՞ս են դուրս գրվում հաշիվները /էկենգի միջոցով/։ Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Առցանց Ա/Ձ գրանցվելուց հետո, որտե՞ղ է նաև պետք ներկայացնել փաստաթղթեր, որպեսզի ամբողջական լինի գրանցումը։ Այդ հարցը պետռեգիստրից իմացեք:
Ա/Ձ-ն մատուցվելու է օնլայն դասընթացներ, աշխատակից չի ունենալու, շրջանառությունը մինչև 115 մլն։ Խնդրում եմ տեղեկացնել՝ հարկավո՞ր է արդյոք լիցենզիա, հարկավոր չէ լիցենզիա, ի՞նչ հաշվետվություններ է պետք ներկայացնել, և դրանց հաճախականությունը, և ի՞նչ տուրքեր, հարկեր են սպասվում։ Կարող եք գործել միկրոբիզնեսի համակարգում, ներկայացնելու եք իրացման շրջանառության մասին տարեկան հաշվետվություն, դրոշմանիշային վճար եք վճարելու ելնելով իրացման շրջանառությունից, բայց ոչ պակաս 18 000 դրամ:
Արդյո՞ք անհրաժեշտ է ունենալ դրամարկղ, ՀԴՄ, եթե անկանխիկ են կատարվելու գործարքները: Կարող եք և չունենալ ՀԴՄ, եթե անկանխիկով եք աշխատելու, և ինչպե՞ս են դուրս գրվում հաշիվները, հաշիվները դուրս են գրվում առանձին ծրագրով՝ հաշվարկային փաստաթղթերի ծրագրով, էլեկտրոնային ստորագրությամբ։

Ալլա

Դիմում եք պետ ռեգիստր ԱՁ գրանցելու համար։Լիցենզիան գործում է ըստ նրա, թե ինչ դասընթացներ են։ Կգործեք միկրոյի դաշտում։  Հաշվետվություն չեք ներկայացնում համաձայն այս կետի
ՀՕ Հոդված 270.Միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հարկային հաշվարկներ ներկայացնելը  
1. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ բացառապես Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 3-ով սահմանված գործունեության տեսակների մասով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերի) մինչև հարկային տարվան հաջորդող հարկային տարվա փետրվարի 1-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում հաշվետվություն` նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության վերաբերյալ:
Եթե գործելու եք անկանխիկ պետք է դուրս գրեք հաշվարկային փաստաթղթեր e-invoice.taxservice.am համակարգով, դրա համար պետք է ունենաք էլեկտրոնային ստորագրության իրավունք, որը ստանում եք էկենգի միջոցով։

Նաիրա

Հարգելի Հասմիկ, ԱՁ օնյալն բացելու համար Ձեզ հարկավոր է ակտիվ նույնականացման քարտ: ԱՁ բացելուց հետո դիմում եք Ձեր տարածքային հարկային տեսչություն /օնլայն տարբերակով/ ներկայացնում եք ԱՁ-ի վկայականի, անձնագրի և սոց. քարտի կամ, եթե նույնականացման քարտ ունեք՝ նույնականացման քարտի սկանավորված տարբերակները, ինչպես նաև ՊԵԿ սպասարկման գրասենյակի բաժնի պետին դիմում եք ներկայացնում անուն գաղտնաբառ տրամադրելու համար: ԱՁ-ն բացելուց հետո 20 օրյա ժամկետում ՊԵԿ օնլայն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն պետք է ներկայացնեք, այլապես կհայտնվեք ԱԱՀ դաշտում: Պետական եկամուտների էջից e-Invoicing ծրագիր կա, ներբեռնում եք Ձեր համակարգիչի մեջ, որ կարողանաք հաշիվներ դուրս գրել: Հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի մեկը միկրոյի տարեկան հաշվետվություն եք նաև ներկայացնելու, որտեղ երևալու է Ձեր տարեկան շրջանառությունը, որից կախված վճարելու եք դրոշմանիշային վճար ԱՁ-ի համար: