ԱՁ զբաղվում է վարսավիրական ծառայությունների մատուցմամբ

Մերի.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք: ԱՁ-ն հարսանյաց զգեստի վարձույթի սրահին կից նաև որոշել է մատուցել վարսավիրական ծառայություններ` 2 վարսավիր աշխատանքի ընդունելով: Կասե՞ք ինձ, ինչպիսի հարկատեսակների հետ է գործ ունենալու ԱՁ-ն, և ո՞ր օրենքով է կանոնակարգվում վարսավիրական ծառայությունների մատուցման հետ կապված հարկային դաշտը, եթե Հաստատագրված վճարների մասին օրենքի վերջին փոփոխություններում վարսավիրական ծառայությունների մատուցմանը վերաբերող կետը դուրս է եկել:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “ԱՁ զբաղվում է վարսավիրական ծառայությունների մատուցմամբ

  1. Վարսավիրական ծառայությունները նոր փոփոխված օրենքով հարկվում են արտոնագրային վճարով: Այսինքն դուք պետք է վճարեք եռամսյակի, կիսամյակի կամ տարեկան արտոնագրավճարը ու համապատասխան ժամանակահատվածի համար ստանաք արտոնագիր: Դե իսկ եթե ունեք գրանցված աշխատող, վճարում եք եկամտահարկ և սոց. վճար:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *