ԱՁ-ն աշխատում է հաստատագրված վճարով

Տաթևիկ.

Ունեմ երկու հարց, խնդրում եմ պատասխանել.
1. Հաստատագրված վճարով աշխատող ԱՁ-ն իրավունք ունի՞ արդյոք դուրս գրել ԱԱՀ-ով հաշիվ և եթե ունի, ապա ի՞նչ է արվում այդ ԱԱՀ-ի գումարը:
2. Հաստատագրված վճարով աշխատող ԱՁ-ն ստացել և դուրս է գրել ԱԱՀ-ով հաշիվներ: ԱՁ-ի տարեկան եկամուտների հայտարարագրում Ծախսեր և Եկամուտներ տողերում գրվում է ներառյա՞լ ԱԱՀ գումարը:
Շնորհակալ եմ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “ԱՁ-ն աշխատում է հաստատագրված վճարով

  1. 1. ԱՁ միանշանակ իրավունք չունի հարկային հաշիվ դուրս գրել:
    2. Եթե ԱՁ այնուամենայնիվ դուրս է գրել ԱԱՀ-ով հաշիվներ (ինչու՞ է դուրս գրել, եթե վճարում է ԱԱՀ-ին և շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարներ), այս դեպքում այդ ԱԱՀ-ն ենթակա է վճարման պետ. բյուջե և ենթակա չէ հաշվանցման դիմացի կողմի համար:

    Ստացված հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ն միացվում է ձեռքբերված ապրանքների և ծառայությունների ինքնարժեքին և հետևաբար ենթակա է արտացոլման Ծախսեր տողում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *