Ա/Ձ-ն զբաղվում է երկաթյա իրերի արտադրությամբ

Սիլվա.

Ողջույն հետաքրքիր մարդկանց թիմին: Առաջին անգամ եմ շփվում ձեզ հետ և մեծ բավականություն ստանում բոլորիցդ:Պատասխանեք խնդրեմ իմ այս հարցին: Ա/Ձ-ն զբաղվում է երկաթյա իրերի արտադրությամբ(վանդակաճաղեր,դռներ,բազրիքներ և այլն): Քանի որ վաճառքի սրահ չունի ՏՀՏ-ն ՀԴՄ-ի իրավունք չտվեց: Ունի առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցման գիրք:Ա/Ձ-ն գործարք չի կատարում կազմակերպությունների հետ,նրան գործով դիմում են ֆիզիկական անձինք:Ա/Ձ-ն ստիպված բանկում հաշվեհամար է բացել և ֆիզիկական անձից վերցնելով աշխատանքի դիմաց վճարված գումարը փոխանցում է կատարում իր հաշվե համարին:Ասացեք խնդրեմ ճիշտ է արդյոք նման ձևով աշխատելը և ինչ կարգով պետք է վարել գիրքը եթե ֆիզիկական անձը շատ դեպքերում անձնագիր չի տրամադրում:Կանխավ շնորհակալ եմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

13 thoughts on “Ա/Ձ-ն զբաղվում է երկաթյա իրերի արտադրությամբ

  1. Ողջույն Սիլվա, շատ հետաքրքիր հարց է: Իսկ Ձեր ՏՀՏ-ում, ՀԴՄ-ն մերժելու պահին տեղյակ էին, որ Ա/Ձ-ն իր արտադրանքը իրացնում է միայն ֆիզ. անձանց?

    0
  2. Բարև Ձեզ, Սիլվա։ ՀԴՄ -ների մասին օրենքում չեմ հանդիպել այն իրավական ակտին, համաձայն որի, արգելվում է ունենալ ՀԴՄ, եթե չունեք վաճառասրահ։ Իմ կարծիքով դա ուղղակի այդ ՏՀՏ-ում Ձեզ արհեստական ու անիմաստ խոչընդոտ են ստեխծում։ Եթե միանվագ կանխիկով գործարքի գինը չի գերազանցում 300000 դրամը, ֆիզ. անձը իրավունք ունի չտրամադրել Ձեզ իր անձնագրի տվյալները։ Եթե Ձեր կողմից նշված Ա/Ձ-ի համար ամենահարմար տարբերակը, դա ՀԴՄ – է, ապա ստիպեք ՏՀՏ-ին, որ տրամադրի։ Հակառակ դեպքում, վճարման գործընթացը արհեստականորեն բարդանումա,որով,իմ կարծիքով կվնասեք այդ Ա/Ձ-ի գործունեությանը։

    0
  3. Դուք պետք է ունենաք հարմարեցված տարածք առևտրի իրականացման համար,որի վրա էլ պետք է գրանցի ՀԴՄ-ն :ՏՀՏ-ն այն չի կարող գրանցել այնտեղ,որտեղ գտնվում են եռաֆազ հոսանքի կաբելները,եռակցող ապարատները,վերամբարփիչ մեքենաները:Միաժամանակ,քանի որ Դուք ունեք առաքումների գիրքև այնտեղ նշված է ինչ,որ հասցե,պետք է այդ հասցեով էլ գրանցվի ՀԴՄ-ն;Իսկ եթե,այն գրանցված է ուղղակի այն հասցեով որտեղ կազմակերպվում է արտադրությունը,դա ՏՀՏ-ի սխալն է,չի կարելի:

    0
  4. Հարգելի Ալբերտ և Թեմուր
    Մեկ այլ հարկայինի դիմելով բացատրել եմ իրավիճակը: Այնտեղ ասեցին որ կարող եմ ունենալ ՀԴՄ և հանգիստ աշխատել: Ինչ վերաբերվում է 300000 դրամը չգերազանցելուն ապա ես իրավունք չունեմ առձեռն գումար վերցնել ֆիզ. անձից,քանի որ ՀԴՄ չունեմ և գումարը պետք է փոխանցումով կատարվի,որն էլ իսկապես Ա/Ձ-ի համար տհաճ իրավիճակներ է ստեղծում:Ցավոք չեմ կարող ստիպել (ԱՄԵՆԱԿԱՐՈՂ) ՏՀՏ-ին, կցանկանայի իմանալ ինչպես դա անել: Շնորհակալ եմ:

    0
  5. Ըստ ՀԴՄ-ների կիրառման մասին օրենքի` ՀԴՄ-ների կիրառումը պարտադիր է ՀՀ տարածքում կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից առևտրի օբյեկտների միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում: Եթե չունեք առևտրի օբյեկտ(խանութ), ապա ՀՏ-ն չի կարող հաստատել ՀԴՄ: Այսինքն դուք կարող եք իրականացնել միայն մեծածախ վաճառք` որպես հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելով Հաշիվ-ապրանքագիր: Այդ դեպքում Ա/Ձ-ի համար ընդհանրապես պարտադիր չէ, որ ֆիզ. անձ-գնորդի կողմից վճարումը հաստատող փաստաթուղթ լինի, քանի որ դա չի ազդում ոչ մի բանի վրա: Իսկ առաքման գրքի մասով անձնագրային տվյալները պարտադի են, քանի որ առանց դրանց դուք Հ/Ա էլ չեք կարող դուրս գրել: Եթե գնորդները շատ են, նպատակահարմար է խանութ բացել, ՀԴՄ հաստատել և իրականացնել մանրածախ վաճառք:

    0
  6. Ողջույն Աշոտ
    Միգուցե սխալ է ասել երկաթյա իրերի արտադրություն, այլ հարկավոր է ասել երկաթյա իրերի պատրաստում,քանի որ Ա/Ձ-ն իր նախաձեռնությամբ ոչինչ չի պատրաստում և չի վաճառում, նա միայն կատարում է իրեն տրված պատվերը ֆիզիկական անձի կողմից:Մեկ ամսվա ընթացքում կարող է լինել մեկ կամ երկու գործ,դա լավագույն դեպքում ,այնպես որ խոսք չի կարող լինել խանութ բացելու մասին: Այս ամենի մասին ասվել է ՀՏ-ում,բայց…

    0
  7. Սիլվա ջան եթե իրացման խնդիր ունեք, կարող եմ Ձեզ ֆռոնտ տամ կազմակերպությունների որոնք կխնդրեն ՀԱ 🙂

    0
  8. Իհարկե սխալ եք աշխատում Սիլվա..և ավելի կսխալվեք, եթե լսեք վերևում նշված որոշ կարծիքներ..քանի անգամ են ձեզանից անձնագիր ուզել 300,000 դրամից ավել գործարքի ժամանակ, եթե դուք հանդես եք եկել ֆիզ. անձ, օրինակ խանութում? երբեք չի եղել… Չկա այդպիսի պահանջ օրենքում…
    կամ ինչ կապ ունի ձեր համար, ով է գնորդը???Ուշադիր կարդացեք Դրամարկղային Գործառնությունների Մասին օրենքը, Հոդված 2..Այդ օրենքը տարածվում է Իրավաբանական անձանց վրա ապրանքների, ծառայությունների, աշխատանքների միանվագ գնման դեպքում, ոչ թե ապրանքների, ծառայություններ մատուցողի վրա…
    Հուշեմ ձեր միակ խելամիտ լուծումը…դուրս եք գրում հաշիվ-ապրանքագիր, որտեղ անպայման լրացվում եմ անձնագրի տվյալները, հասցեն..գրանցում եք ձեր առաքման գրքում և գրում եք Մուտքի օրդեր, որտեղ նշված է որ գնորդը վճարել է կանխիկ..կապ չունի, որ դուք դրամարկղի գիրք չունեք…վերջ ձեր գլխացավանքին…artsrunnersisyan շնիկ gmail.com եթե հարց լինի

    0
  9. Ողջույն բոլորիդ.
    Սիլվա Ձեր դեպքում ամենաճիշտ, Ա/Ձ-ի գործին հարմար տարբերակը հետևյալն է`տարածքի մի փոքր մասը կահավորեք որպես վաճառասրահ /ձևական/ և ՀԴՄ-ն փորձեք հաստատել հարկայինում:
    Եթե չաշխատի, փորձեք Գրիգորի տարբերակը:

    0
  10. Բարև Հայկ,Ձեր առաջարկության առաջին մասը,ամենաճիշտ տարբերակն է,իսկ 2-րդը`չի կարելի:Դա իմ կարծիքն է:

    0
  11. Հարգելի Սիլվա, կարող եք ամբողջությամբ ընդունել Արծրունի կարծիքը, որին համամիտ եմ իմ անձնական փորձից…

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *